Արտակարգ միջադեպ Արտաշատի բժշկական կենտրոնում. 30-50 հազարի դիմաց պատվաստման կեղծ քարտեր. Տեսանյութ
TVArmLur.am-ի տեղեկություններով` իրավապահները տեղեկություններ են ստացել, որ «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության գործավար Ռեբեկա Վոլոդյայի Գրիգորյանը նույն ընկերության ղեկավար, պոլիկլինիկայի իրավասու պաշտոնատար անձանց հետ համաձայնության գալով, առանց քաղաքացիների կողմից վիրուսի դեմ պատվաստման, 30.000-50.000 ՀՀ դրամ կաշառքների դիմաց է կաշառք տվող անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու դիտավորությամբ պատրաստում և վերջիններիս են տրամադրում իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կորոնավիրուսի դեմ պատվաստման կեղծ քարտեր, ինչպես նաև «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական տեղեկատվական համակարգում նրանց անվամբ ստեղծում են պատվաստման կեղծ սերտիֆիկատներ:
Ոստիկանությունում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ք.Մ