«Ժամանակ». Գագիկ Ծառուկյանն ամբողջ թափով լծվել է իր հովանավորյալ Վահագն Գևորգյանի նախընտրական արշավի կազմակերպմանը
Մամուլ«Գագիկ Ծառուկյանն ամբողջ թափով լծվել է իր հովանավորյալ Վահագն Գևորգյանի նախընտրական արշավի կազմակերպմանը: Նա սկսել է ասֆալտապատել Աբովյանի փողոցները: Ընդ որում՝ ասֆալտ անող մեքենաների կողքին կանգնած Ծառուկյանի ներկայացուցիչները աբովյանցիներին համոզում են, որ այդ ասֆալտը իրենց համար անում է Վահագն Գևորգյանը: Ստանձնելով Գևորգյանի նախընտրական շտաբի պետի պաշտոնը՝ Ծառուկյանը իր կողմնակիցների միջոցով փորձում է աշխատել բոլոր պետական կառույցների վրա, որպեսզի աշխատանք ունեցող մարդիկ պարտադրված լինեն իրենց ձայնը տալ իր հովանավորյալին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։