Ադրբեջանում Պետկոմիտեի աշխատակիցը պարտքերի պատճառով կախվել է
ՄիջազգայինԱյս գիշեր Ադրբեջանի Գյանջա քաղաքում կախվել է ստանդարտների, չափաբանության եւ պատենտների Պետկոմիտեի 32-ամյա աշխատակից Քյամալ Յագուբովը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով qafqazinfo.az-ը, Յագուբովը կախվել է խոշոր չափի պարտքեր ունենալու պատճառով:
Քյամալ Յագուբովը եղել է նաեւ մետաղե դռների արտադրության գծով արտադրամասի սեփականատեր: Հանգուցյալը երկու անչափահաս երեխաների հայր էր: Փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի առաջին 13 օրերին Ադրբեջանում արդեն 13 ինքնասպանության դեպք է գրանցվել, որոնցից երկուսն անչափահասներ են եղել: