Դևիդ Բոուիին գաղտնի դիակիզել են Նյու Յորքում
ՀասարակությունԵրաժիշտ Դեւիդ Բոուիի մարմինը նրա մահվանից շատ չանցած գաղտնի դիակիզել են Նյու Յորքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հունվարի 14-ին հաղորդել Է The Daily Mirror-ը: Ո՛չ ընտանիքի անդամները, ո՛չ Էլ մտերիմ բարեկամները ներկա չեն եղել արարողությանը:
«Ոչ մի կարգի հրապարակային կամ ոչ պաշտոնական արարողություն չի եղել: Ոչինչ չի եղել»,- Նյու Յորքում լրագրողներին պատմել Է մի աղբյուր: Այդպես Է արվել արտիստի կտակի համաձայն, ով նշել Է, որ ցանկանում Է «հեռանալ առանց աղմուկի»:
Կոմպոզիտոր, երգիչ, դերասան եւ նկարիչ Դեւիդ Բոուին մահացել Է հունվարի 10-ին՝ իր 69-ամյակից եւ Blackstar նոր ալբոմի թողարկումից երկու օր անց: Արտիստը մեկուկես տարի պայքարում Էր լյարդի քաղցկեղի դեմ: