Արևմտյան Աֆրիկայի ավելի քան 10 հազար բնակիչներ բուժվել են Էբոլայից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՀասարակությունԱրեւմտյան Աֆրիկայի ավելի քան 10 հազար բնակիչներ հաղթահարել են Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունը եւ աջակցության կարիք ունեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հունվարի 13-ին հայտարարել Է Գլխավոր ասամբլեայի նիստում, որը նվիրված Էր վտանգավոր տենդի համաճարակի դեմ պայքարի առաջընթացին:
«Արեւմտյան Աֆրիկայի ավելի քան 10 հազար բնակիչներ հաղթահարել են Էբոլա վիրուսը: Նրանք կարիք ունեն համալիր աջակցության, որը թույլ կտա ապահովել նրանց առողջությունը եւ բարեկեցությունը: Մենք պետք Է հոգ տանենք կենդանի մնացածների, այրիների, որբերի, ինչպես նաեւ բնակչության մյուս խոցելի խմբերի մասին»,-ասել Է գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ 2014 թվականի փետրվարին համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ տարածաշրջանը կանգնած Է վիրուսի փոխանցման լիակատար ավարտի մասին հայտարարելու շեմին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության համաճարակի հետեւանքով զոհվել Է ավելի քան 11 հազար մարդ: Զոհերի մեծ մասը բաժին Է ընկել երեք երկրների՝ Գվինեային, Սիեռա Լեոնեին եւ Լիբերիային: Ինչպես դեկտեմբերին հաղորդել Է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), մահացու վտանգավոր վիրուսի բռնկումը որբ Է թողել 22 հազար երեխաների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: