Լարված իրավիճակ` 7-րդ Մասիվում. քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է եղել (տեսանյութ)
Ուշադրության կենտրոնումԱյսօր երեկոյան լարված իրավիճակ է ստեղծվել Նոր Նորքի 7-րդ զանգվածում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները քանդում էին Հունան Ավետիսյան 5 հասցեում գտնվող 2 քարե շինությունները, որոնք ավտոտնակ էին ծառայում բնակիչների համար:
Նշված վայրում մեծ թվով քաղաքացիներ ու ոստիկանության աշխատակիցներ էին հավաքված։ Քաղաքացիները փորձում էին թույլ չտալ, որ քանդեն շինությունները։
Նշենք, որ ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև քաշքշուկ է տեղի ունեցել: Համացանցում են հայտնվել կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես է ոստիկանը հարվածում քաղաքացիներից մեկին: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա բերման ենթարկված: