Կառավարությունը հաստատեց սահմանամերձ համայնքներին օժանդակության ծրագիրը
HeaderՀՀ կառավարությունը 2016 թվականին ևս կշարունակի սահմանամերձ համայնքների ընտանիքներին տրվող բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման քաղաքականությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՀՀտարածքային կառավարման և արտակարգիրավիճակների նախարար ԱրմենԵրիցյանը նշեց, որ ընդունվելիք նախագծով առաջարկվում է անփոփոխ թողնել ՀՀ կառավարության կողմից սահմանված փոխհատուցման ենթակա ծավալներն ու փոխհատուցման կարգը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ տեղեկացրեց, որ կառավարության որոշմամբ սահմանամերձ համայնքների ցանկում ներառվում են նաև Բերդ և Ճամբարակ քաղաքները: «Պարոն Երիցյան, օժանդակության ֆինանսական հաշվարկները կատարեք՝ հաշվի առնելով նաև այս հանգամանքը»,- կարգադրեց վարչապետը:
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից, որի հիման վրա էլ գործադիրն աջակցություն է ցուցաբերում սահմանամերձ համայնքների բնակիչներին: