Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը Ֆինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը


Փաշինյանը 2018-ի ամռանը մերժել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Վանո Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելու առաջարկը.168.am

Մամուլ

168.am-ի տեղեկություններով՝ 2018 թվականի ամռանը, երբ Հայաստանում նոր էր տեղի ունեցել «թավշյա հեղափոխությունը», Նիկոլ Փաշինյանին առաջարկ է արվել՝ կազմակերպել Վանո Սիրադեղյանի վերադարձը Հայաստան, և այդ մասին Փաշինյանին փոխանցել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, իսկ Փաշինյանն ասել է, որ ժողովրդի մի մասն իր այդ քայլը վատ կընդունի՝ նկատելով, թե «դրանից հետո իրեն ի՞նչ կասեն»։

«Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որ ժամանակին Վանո Սիրադեղյանին հայրենիք վերադարձնելու ջատագովներից էր, պարզվում է, իշխանության գալուց հետո մերժել է ՀՀ առաջին նախագահի այդ առաջարկը:

168.am-ը կապ հաստատեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ, նա մեր հարցին ի պատասխան՝ հաստատեց մեր տեղեկությունը, միայն մեկ ճշգրտում անելով, Փաշինյանի մոտ այդ հարցն ինքը չի բարձրացրել։ Իսկ ո՞ւմ կողմից է բարձրացվել, հարցրեցինք․

«Առաջին նախագահի կողմից։ Դա ամենասկզբներում էր, երբ այս իշխանությունները նոր էին եկել»։

Զուրաբյանին հարցրեցինք՝ ի՞նչ արձագանք է տվել Նիկոլ Փաշինյանը․

«Արձագա՞նք։ Մեզ որևէ արձագանք չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է արդյունքը»։

Դիտարկմանը, որ արդյունքը տեսանք, սակայն ուզում ենք իմանալ, թե կոնկրետ ի՞նչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը, Զուրաբյանն այսպես պատասխանեց

«Դա արդեն լիովին անիմաստ է դարձնում որևէ արձագանքի վերլուծությունը, որովհետև պատասխանն ինքնին ակնհայտ է»։

Իսկ թե այդ քննարկումը երբ և որտեղ է եղել, Զուրաբյանն ասաց, որ Առաջին նախագահն ընդամենը մեկ անգամ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, և հենց այդ ժամանակ էլ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ մասին ասել է։

Հիշեցնենք, որ 2018 թվականի ամռանը, երբ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանն ընդունել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և դրանից հետո հայտարարում էր, որ հանդիպման ընթացքում քննարկել են միայն Արցախին վերաբերող հարցեր, և, որ անդրադարձ չի եղել ներքաղաքական հարցերին, հենց այդ օրն է ՀՀ առաջին նախագահը նրան առաջարկ արել Վանո Սիրադեղյանի վերադարձը կազմակերպելու մասին։ Ի դեպ, 2018-ին նաև ստորագրահավաք-շարժում էր սկսվել Վանո Սիրադեղյանի վերադարձի առնչությամբ, և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո այն ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հարց էին ուղղել լրագրողները՝ եթե ինքը դառնա վարչապետ, երաշխավորո՞ւմ է, որ Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան, Փաշինյանը պատասխանել էր. «Ես չեմ կարող կոնկրետ անձանց, կոնկրետ խնդիրներ քննարկել, ես կարող եմ երաշխավորել, որ վարչապետ ընտրվելու դեպքում ՀՀ-ում ամբողջական օրինականություն կհաստատվի»։

Իսկ հոկտեմբերի 15-ին Վանո Սիրադեղյանի մահվան մասին տեղեկությունը տարածվելուց երկու օր հետո՝ ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Կառավարությանը Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։

Լևոն Զուրաբյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ մինչև այս պահը Կառավարությունից որևէ արձագանք չի եղել»,- հայտնում է աղբյուրը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը «Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանՉինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Թող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը
Ամենադիտված