Երկար ժամանակով ջուր չի լինելու Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եղեգնաձորում տուն է այրվել Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 27-ի համար «Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ–ին Գյուղի բնակիչ է պшյթել ականի վրա Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ. Ռյուտե Չեղարկված չվերթների փոխհատուցման կարգը դեռ մշակման փուլում է. ԱԳՆ Երևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը ԱՄՆ-ը չի մոռանա, որ ՆԱՏՕ-ն չօգնեց Իրանի դեմ գործողության հարցում. Թրամփ


Հին նմուշի անձնագրեր տրամադրելու ժամկետը երկարաձգվում է ևս մեկ տարով

Հասարակություն

Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին:  Ըստ որոշման հիմնավորման, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման և միևնույն ոլորտը կարգավորող իրավական ակտերի միջև առկա անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ:

2017թ-ի հունվարի 1-ին ավարտվել է ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը: Այդ առնչությամբ, որոշվել է հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2022թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

Նախագծով առաջարկվում է նաև բուժհաստատություններում գտնվող անգիտակից կամ հիշողությունը, կամ շարժելու ունակությունը ժամականավորապես կորցրած անձանց համար սահմանել անձնագիր (նույնականացման քարտ) ստանալու հնարավորություն` մերձավոր ազգականների (մասնավորապես հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ)դիմումի կամ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա՝ համապատասխան հիմնավոր փաստաթղթերի առկայության պայմաններում։

Առաջարկվող մյուս փոփոխությունը պայմանավորված է պրակտիկայում առկա այն խնդրով, որ ներկայումս ՀՀ քաղաքացու անձնագրի (նույնականացման քարտի) մեջ ծննդյան վայրը դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում քաղաքացին ծնվել է: Այս մոտեցումը առաջացնում է խնդիրներ այն դեպքերում, երբ քաղաքացու ծննդյան վայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք, օրինակ Ադրբեջանը:

Հարցը քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ, որտեղից ստացվել է միջազգային փորձի վերաբերյալ ուսումնասիրություն առ այն, որ աշխարհի զարգացած երկրների ճնշող մեծամասնությունն իր քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում որպես ծննդյան վայր նշվում է ոչ թե պետությունը, որտեղ ծնվել է տվյալ անձը, այլ ծնվելու քաղաքը, ավանը կամ շրջանը, որոշ երկրներ՝ նաև պետությունը:

Արդյունքում, առաջարկվել է ՀՀ օրենսդրության մեջ ևս կատարել համապատասխան փոփոխություններ` քաղաքացուն հնարավորություն ընձեռելով իր ցանկությամբ որպես ծննդավայր նշել այն տարածքը, որտեղ ծնվել է:

Գործնականում առկա մեկ այլ խնդիր ևս կանոնակարգվում է ներկայացված նախագծերով. Հաշվի առնելով, որ անձնագրի վավերականության ժամկետի լրանալը որևէ խոչընդոտ չի կարող առաջացնել ոչ անձի, ոչ էլ պետության համար, ուստի ժամկետը լրանալու պատճառով անձնագիրը վերցնելու պահանջը հանվում է:

Ավելին՝ այստեղ

 

Ջրային հաշվեկշիռը մեր երկրի, կյանքի հաշվեկշիռն է. Հրայր ԿամենդատյանՓաշինյանի պես գործակալն իրավունք չունի որևէ մեկի պիտակավորել. նա Արցախը պատանդ է թողել. Չալաբյան Փոքր բիզնեսի ազատագրում․ տնտեսական աճի հիմքը, որը կարող է փոխել խաղի կանոնները Հակամարտություն հավատքի շուրջ․ ինչ ուղերձ է տալիս իշխանությունը Եկեղեցուն Երկար ժամանակով ջուր չի լինելու Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եղեգնաձորում տուն է այրվել Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 27-ի համար Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Վաղը հոսանք չի լինի մի շարք հասցեներում․ ցանկՀայաստան-ԵՄ՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-5-ը Երևանում. ԵԽ նախագահՀամաշխարհային բանկը ֆինանսական աջակցություն կտրամադրի պատերազմից տուժած երկրներինԻրանը մոբիլիզացրել է ավելի քան մեկ միլիոն անձի՝ ԱՄՆ–ի ցամաքային գործողության դեպքում«Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը. Իսագուլյաներկրաշարժ է գրանցվելՄարդկանց մեկ կատեգորիա պաշտպանված է քաղցկեղի երեք տեսակից․ ովքե՞ր են նրանքՀայտնաբերվել է թմրամիջոցների արտադրամաս. 10 անձ ձերբակալվել էՓրկարար ծառայությունը հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց«Երգենք ու պարենք մայրենիով» մրցույթի հաղթողները պարգևատրվել ենՀայկ Մարտիրոսյանը՝ Տաշքենդի շախմատային միջազգային մրցաշարի հաղթողTOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBankՎարդենիսում պահեստազորայիններ են վնասվածքներ ստացել. ՊՆԱՄՆ-ն Պակիստանի միջոցով Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած առաջարկ. ՈւիթքոֆԱրարատում նոր մանկապարտեզ կկառուցվի, Մարտունիում՝ սպորտային համալիրԱրման Ծառուկյանը՝ Գեյջիի պահեստային տարբերա՞կ. մենեջերի աղմկոտ հայտարարությունը Սպիտակ տան մրցաշարից առաջԴեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԳորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարից բացի uպանվել է նաև հետախուզության ղեկավարըՄարտի 26-ին և 27-ին imID համակարգը կլինի հասանելի․ ՊԵԿՀարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Հայտնաբերվել է թմրանյութերի արտադրամաս, զենք-զինամթերք, կան ձերբակալվածներՕրենք -ի հակառակ կողմը. Ատոմ Մխիթարյան«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ–ին Գյուղի բնակիչ է պшյթել ականի վրա Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ. Ռյուտե Անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցությունը կերկարաձգվի մինչև հունիսՉեղարկված չվերթների փոխհատուցման կարգը դեռ մշակման փուլում է. ԱԳՆ Երևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը ԱՄՆ-ը չի մոռանա, որ ՆԱՏՕ-ն չօգնեց Իրանի դեմ գործողության հարցում. Թրամփ Պակիստանի ԱԳՆ-ն հաստատել է Աֆղանստանի դեմ ռшզմական գործողության վերսկսումը Մեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագիր է ձեռք բերվել, և նախագիծը կարող է կյանքի կոչվել առաջիկա 4-5 տարվա ընթացքում. Թուրքիայի տրանսպորտի նախարար Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Երբ են նախատեսված 2026 թվականի ամառային զորակոչն ու զորացրումը․ նախագիծ Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է
Ամենադիտված