Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տոնել Եվրոպայի առաջնության 6-րդ տուրում
ՍպորտՇախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են 6-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը և Աննա Հայրապետյանը հաղթանակ են տոնել: Ոչ-ոքի են խաղացել Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան: Սիրանուշ Ղուկասյանը պարտություն է կրել:
6 տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 5,5 միավորով Բաստիաշվիլին է: Հայաստանի շախմատիստներից Լիլիթ Գալոյանն ունի 4 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: