Իրանը վստահորեն կատարում է միջուկային ծրագրի վերաբերյալ պարտավորությունները. Քերի
ՄիջազգայինԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի գնահատմամբ Իրանը վստահորեն շարժվում է միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության կատարմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Քերին շեշտել է, որ միջուկային նյութերի տարհանումը ՌԴ արդեն երաշխիք է հանդիսանում ծրագրի իրականացմանը: «Այդ ծրագրի իրականացման օրը շուտով կլինի»,- ասել է Քերին` հավելելով, որ Իրանը կարող է հույս դնել, որ ժամանակի ընթացքում բոլոր պատժամիջոցները կհանվեն: