Հայտնի է, թե որ դպրոցները կանցնեն հեռավար կրթության
ՀասարակությունԺողովուրդ օրաթերթի տվյալներով արդեն իսկ մի քանի դպրոցներն անցել են հեռավար ուսուցման։ Պատճառը իհարկե կորոնավիրուսն է։ Ըստ համապատասխան կարգի , եթե դպրոցում վարակվածությունը անցնում է 10 տոկոսը, ապա դպրոցը անցնում է հետավար կրթության։ Արդեն իսկ դիմումներ են ուղարկվել Գեղարքունիքի Մարտունու քաղաքի ավագ եւ Սյունիքի մարզի Շամբի դպրոցներից՝ հեռավար ուսուցման անցնելու հետ կապված։
Հանրապետության տարածքում կորոնավիուսը մոլեգնում է, թվերը գնալով ավելանում են։ Այս ամենը կանխելու համար ծնողներ շրջանում արդեն իսկ խուճապ է առաջացել։ Մարդկանց հետաքրքիր է՝ արդյոք նորից կանցնենք հեռավար ուսուցման ։ Կրթություն, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետը զրուցել է լրագրողների հետ եւ հայտնել, որ հավանությունը, որ կանցնեն հեռավար ուսուցման,շատ քիչ է։ Այլեւս ոչ մի տեղ չեն պահպանվում սահմանափակումներ։ Դպրոցից հետո ուսուցիչները եւ երեխաները շփվում են առանց սահմանափակման։
Սակայն ոչ ոք չի կարող ասել,թե ինչ զարգացումներ կլինեն կորոնավիրուսային համավարակի հետ կապված։