Պատգամավորին մահացած են գտել
Ուշադրության կենտրոնումԳիշերը տաքսու մեջ մահացած հայտնաբերված Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Անտոն Պոլյակովի մահը վրա է հասել ինստուլտից՝ կորոնար անբավարարության եւ սրտի իշեմիկ հիվանդության պատճառով։ Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ուկրաինական գլխավոր դատախազությանը։
Ըստ հաղորդման, դիահերձումը պարզել է, որ պատգամավորը մահացել է սուր կորոնար անբավարարությունից, սրտի իշեմիկ սուր հիվանդությունից։ Քննչական մարմինները սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին։