Ալիևին ծանր օրեր են սպասվում
Ուշադրության կենտրոնումԻրանի Մեջլիսի պատգամավոր Մոհսեն Դեհնավին խստորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին՝ Բաքվում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցչի՝ Ալի Աքբար Օջագնեջատի գրասենյակը փակելու որոշման համար: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում, տեղեկացնում է Isna-ն: Պատգամավորը, մասնավորապես, նշել է. ՛՛Բաքվի իշխանությունները բարձրացրին ամբարտավանության նշաձողը՝ փակելով Գերագույն առաջնորդի ներկայացուցչի ուրբաթօրյա աղոթասրահը: Իսրայելական անօդաչու թռչող սարքը գրկելու փոխարեն Ալիևը թող դադարեցնի լարվածություն ստեղծելը, հակառակ դեպքում նա կարթնանա անվրեպ հրթիռների ձայնից: Մեր դեսպանը նույնպես պետք է ավելի վճռական կատարի իր պարտականությունները՛՛:
Ավելին՝ այստեղ