Երկրաշարժ է գրանցվել
Ուշադրության կենտրոնում6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի մերձակայքում: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է երկրի ազգային օդերեւութաբանական վարչությունը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել Է Տոկիոյի եւ Տիբայի պրեֆեկտուրաների սահմանին։ Օջախը գտնվել է 80 կմ խորության վրա: Ճապոնիայի մայրաքաղաքում ուժեղ երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք չկա, սակայն կարող են կրկնվել ցնցումները:
Առնվազն երկու մարդ Է տուժել, հայտնել Է NHK հեռուստաալիքը ։ Որոշ շենքերում վերելակները կանգ են առել վթարային համակարգի գործարկման պատճառով ։
Ավելին՝ այստեղ