Քերին շնորհակալություն է հայտնել Իրանին ամերիկացի նավաստիներին ազատ արձակելու կապակցությամբ
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանություններին ըմբռնման եւ աջակցության համար, երբ ամերիկյան նավերը խախտել էին Իրանի ջրային տարածքը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, Քերին շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությունների համագործակցության եւ խնդիրը շուտափույթ կերպով լուծելու համար: «Փաստը, որ այդ խնդիրը լո ւծվել է խաղաղ եւ արդյունավետ ուղիով, ապացուցում է, որ դիվանագիտություն շատ լուրջ դեր է խաղում մեր երկրի անվտանգության եւ հզորության ապահովման գործում»:
Քուվեյթից դեպի Բահրեյն ճանապարհին ձերբակալվել էին ԱՄՆ երկու նավերը, որոնք անօրինական կերպով հատել էին Իրանի ջրային սահմանը: Ձերբակալվել էր անձնակազմի 10 անդամ` 9 տղամարդ եւ մեկ կին: Ավելի ուշ Իրանը հայտնել էր, որ ազատ է արձակում ամերիկացի նավաստիներին: Պենտագոնն էլ հավաստիացրել էր, որ ԱՄՆ-ն հետաքննություն է սկսելու` պարզելու կատարվածի հանգամանքները: