ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ուշադրության կենտրոնումՌուս խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների հետ օգնություն են տրամադրել Ստեփանակերտում դպրոց-ինտերնատի սաներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Այսօր մենք հումանիտար ակցիա ենք իրականացրել Ստեփանակերտի մանկատանը, կոշիկներ, գրենական պիտույքներ տրամադրել։ Մարդասիրական բեռը տրամադրվել է բարեգործական կազմակերպությունների կողմից, որը Ստեփանակերտ են հասցրել խաղաղապահ ուժերը»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Սերգեյ Վլադիմիրովը։
Ստեփանակերտի դպրոց-ինտերնատում կա 19 սան։
Երեխաները եւ դպրոցի դաստիարակները շնորհակալություն են հայտնել ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետներին եւ բարեգործական հիմնադրամին։
Ավելին՝ այստեղ