Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համար Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Ադրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ


Ադրբեջանը տեղի տվեց միջազգային ճնշումներին. Մինսկի խումբը վերսկսում է իր աշխատանքները

Ռազմավարության և քաղաքականության Newlines Institute ամերիկյան ուղեղային կենտրոնի գիտաշխատող, ինստիտուտի վերլուծական զարգացման բաժնի խորհրդատու Եվգենի Չաուսովսկին դրական է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի աստիճանական վերականգնումը և համանախագահության ձևաչափով հայ-ադրբեջանական երկխոսության վերսկսումը Արցախի հարցի շուրջ, սակայն մեծ փոփոխություններ չի ակնկալում Մինսկի պրոցեսից:

Չաուսովսկին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից և նոյեմբերի 9-ի զինադադարի հաստատումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցած առաջին հանդիպումը ցույց է տալիս հայկական և ադրբեջանական կողմերի պատրաստակամությունը վերսկսելու բանակցությունները: Սակայն ամերիկացի վերլուծաբանը համոզված չէ, որ Մինսկի խումբը լինելու է այն «առաջնային խողովակը», որի միջոցով տեղի կունենա իրական առաջընթացը ղարաբաղյան դիվանագիտության մեջ:

«Դժվար է ասել, թե ինչ չափով Մինսկի խումբը արդյունավետ կլինի, բայց մենք ամեն դեպքում տեսանք որոշ դրական ազդակներ դիվանագիտական ճակատում: Ես համոզված չեմ, որ Մինսկի խումբը լինելու է այն առաջնային խողովակը, որի միջոցով տեղի կունենա իրական առաջընթացը: Այն, որ կողմերը բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն են հայտնում, պետք է դրական գնահատել, բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում խոշոր դիվանագիտական ճեղքման սահմանափակումները հենց այստեղ են: Ուստի ես մեծ փոփոխություններ չեմ ակնկալում: Սակայն այն փաստը, որ կողմերը պատրաստակամություն են հայտնում վերսկսելու երկխոսությունը, դրական ազդանշան է», - մեկնաբանեց ամերիկացի վերլուծաբանը:

Նշված համատեքստում Newlines Institute-ի փորձագետը անդրադարձավ պատերազմից հետո Մինսկի խմբի համանախագահողների՝ մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից՝ արևմտյան գործընկերների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջև ակնհայտ դարձած տարաձայնություններին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ լուծման և, հատկապես, Արցախի կարգավիճակի հետ:

Խնդիրն այն է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, որն ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված զինադադարի հայտարարությամբ, պաշտոնական Մոսկվան շեշտը դնում էր 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թ. հունվարի 11-ին Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով ստորագրված հայտնի եռակողմ հայտարարությունների կետերի կատարման վրա, իսկ արևմտյան համանախագահները և, հատկապես, Վաշինգտոնը կոչ էին անում վերսկսել առարկայական բանակցությունները Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով՝ շեշտը դնելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցի վրա:

Սեպտեմբերի սկզբին, սակայն պաշտոնական Մոսկվան՝ ի դեմս ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի, սկսեց փոխել իր հռետորաբանությունը՝ աջակցություն հայտնելով առկա մանդատի հիման վրա ղարաբաղյան կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը: Այս հայտարարությունից շատ չանցած՝ Նյու Յորքում տեղի ունեցավ համանախագահների կազմակերպած հանդիպումը:

Եվգենի Չաուսովսկու կարծիքով՝ Ռուսաստանն, իհարկե, կցանկանա իր վերահսկողության տակ պահել գործընթացը Մինսկի խմբին զուգահեռ՝ այլընտրանքային ձևաչափերի միջոցով, սակայն վերջին մի քանի ամսվա ընթացքում հաճախ կրկնվող հրադադարի խախտումները և անվտանգության իրավիճակի ապակայունացումը ստիպել են Մոսկվային լրջորեն մտածելու Մինսկի խմբի համանախագահության գործընթացը վերագործարկելու մասին:

«Ռուսաստանը չի ուզում ամբողջությամբ փակել Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ քննարկումների խողովակները՝ հաշվի առնելով հատկապես անկայունությունը տարածաշրջանում: Դա այն գործոններից մեկն է, որը ստիպում է Ռուսաստանին աջակցել Մինսկի խմբի գործընթացի վերսկսմանը»,- նշեց ամերիկյան Newlines Institute-ի փորձագետ Եվգենի Չաուսովսկին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում թեմայի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց նաև ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով այն փաստին, որ Ադրբեջանը մեկ տարվա համառությունից հետո, ի վերջո, զիջման գնաց՝ համաձայնելով հանդիպել հայկական կողմի հետ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով:

«Ադրբեջանը բանակցելու պատրաստակամություն է ցույց տալիս, բայց բանակցելու պատրաստակամությունը չի նշանակում, որ նա անպայման բանակցելու է ուղիղ իմաստով: Այլ խոսքով՝ Ադրբեջանը փորձելու է ցույց տալ, որ ինքը պատրաստ է բանակցել, խոսելու է դրա մասին այս հարթակում, այն հարթակում, բայց ոչնչի շուրջ, ըստ էության, չի բանակցելու: Տվյալ պարագայում սա է Բաքվի քաղաքականությունը», - «Արմենպրես»-ին ասաց Ալեքսանդր Սկակովը:

Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումՎերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց
Ամենադիտված