7 շրջաններն ու Շուշին` բանակցային սեղանին. Փաշինյանը գաղտնիքներ է բացահայտում
Ուշադրության կենտրոնումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանի հարցին, բացահայտումներ արեց 2018թ-ից հետո ընթացող բանակցային պրոցեսի մասին։ «Օրինակ, 2018թ-ին ես կարող էի գալ, այդ բանակցային բովանդակությունը բացահայտել, ասել. «Ժողովուրդ ջա՛ն, ուրեմն բանակցություններն այն կետում են, որ մենք հիմա ստիպված ենք 7 շրջանները վերադարձնել և արձանագրել, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի և այլ տարածքներ»։ Ինչո՞ւ դա չեմ արել։ Նախ` բանակցային բովանդակության բացահայտումը միջազգային սկանդալի, իրադրության անխուսափելի լարման կբերեր ու տպավորություն կստեղծեր, թե ես ուղղակի առիթ եմ ման գալիս, որ րոպե առաջ ասեմ, որ սենց է վիճակը և հրաժարվում եմ պայքարել իրադրության որևէ փոփոխության համար: Բանակցային պրոցեսի այս բացահայտման արդյունքը լինելու էր շատ ավելի վատ, քան այն, ինչ կա հիմա»,- ասաց Փաշինյանը:
Ավելին՝ այստեղ