Թուրքիայի պատասխանն Իրանին. թուրքական կործանիչները թռիչքներ են կատարել Նախիջևանի երկնքում
Ուշադրության կենտրոնումԹուրքական ազգայնական ուղղվածության «Türkiye gazetesi» պարբերականը անդրադարձել է Նախիջևանում անցկացվելիք թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններին՝ այն դիտարկելով վերջին օրերին խորացող Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության համատեքստում: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Ըստ աղբյուրի բնորոշման՝ «Անսասան եղբայրություն 2021» անունով երկկողմ հարձակողական-մարտավարական զորավարժությունը Թուրքիայի և Ադրբեջանի յուրօրինակ պատասխանն է Նախիջևանի սահմանին Իրանի անցկացրած զորավարժություններին:
Հրապարակման համաձայն՝ նախիջևանյան այդ զորավարժության փորձերի ընթացքում թուրքական ռազմական ինքնաթիռները թռիչքներ են կատարել Նախիջևանի երկնքում:
Ավելին՝ այստեղ