Հարբած դատավորը կրակել է գործընկերոջ վրա՝ նրան շփոթելով բադիկի հետ
ՄիջազգայինՌուսաստանի Չելյաբինսկի մարզում, բադերի որսի ժամանակ ծանր վիրավորվել է Եկտուլսկի դատարանի նախագահ Վադիմ Կինզինը։ Պարզվել է, որ նրան հրազենային վիրավորում է հասցրել Եմանժելինսկի դատարանի նախագահ Միխայիլ Գրաչյովը։
Բանն այն է, որ երկու դատավորները միասին են որսի գնացած եղել, եւ Գրաչյովը հարբած վիճակում կրակել է Կինզինի վրա՝ նրան բադիկի հետ շփոթելով։ Կինզինը հոսպիտալացվել է մի շարք ներքին օրգանների վնասվածքներ ստանալով։ Իրավապահները չեն բացառում, որ հնարավոր է, որ Կինզինն անզգուշորեն ինքն վնասած լինի։