Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համար Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան


Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ.

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Այսօր նշում ենք ձեր մասնագիտական տոնը՝ Ուսուցչի օրը:

Նշում ենք բարդ ժամանակներում, մտահոգիչ ու ուժերի գերլարում պահանջող իրավիճակում, երբ ոչ միայն մեր հնարավորություններն ու ուժերը համատեղելու, մեր փորձն ու գիտելիքը ներդնելու, այլև նորովի սովորելու և սովորեցնելու կարիք ունենք՝ երբեք չզլանալով աշակերտ լինել և սովորել Ուսուցչից՝ այդ բառերի ամենալայն իմաստով:

Մենք, որպես ժողովուրդ, շատ լավ գիտենք ուսուցչի տեղը մեր արժեքային համակարգում: Պետականությունը ծնվում և ապրում է նաև կրթության շնորհիվ, որ նույնն է՝ կրթված անհատի, կրթված հասարակության, կրթված ժողովրդի շնորհիվ: Այն ժամանակներում, երբ չենք ունեցել պետականություն, ուսուցիչն է հոգևորականի հետ միասին մեր մեջ վառ պահել Հայրենիքի, Հավատի ու Լեզվի, ասել է թե՝ մեր ինքնության լույսը:

Մեր կյանքի ընթացքում մենք միշտ ունենում ենք ուսուցիչներ՝ ընտանիքում թե դպրոցում, մեր շրջապատում թե աշխատավայրում: Այս կամ այն կերպ նրանք մեզ սովորեցնում են ապրել ու սիրել, գթալ ու ներել, պայքարել ու հաղթել, լինել ուժեղ, լինել իմաստուն ու կիրթ, ձեռք բերել գիտելիք ու փորձ: Նրանցից մեկը մեզ սովորեցնում է պաշտպանել ու պահպանել Հայրենիքը և ազգային արժեքները, մյուսը՝ խիզախ ու հաստատակամ լինել, երրորդը՝ աշխատել ու ստեղծել, չորրորդը՝ երջանիկ ու կարեկից լինել, հինգերորդը…

Նրանք բոլորը սովորաբար ամբողջանում են մեկ՝ Ուսուցչի կերպարի մեջ…

Դպրոցն այն մեկնարկային կետն է, որտեղից, ինչպես և ընտանիքից, սկսվում է մեր ինքնության գիտակցումը՝ շնորհիվ մեր ծնողների, մեր ուսուցիչների, որոնք հաճախ են տարբեր իրավիճակներում փոխարինում միմյանց: Ասել է, թե՝ երկրի ապագան սկսվում է ուսուցչից, նրա տված դաստիարակությունից ու գիտելիքից, մեզ փոխանցվող նրա փորձից ու խորհրդից, որոնք բոլոր ժամանակներում էլ մնում են արժեքավոր ու անհրաժեշտ:

Մենք ապրում ենք մարտահրավերներով լի աշխարհում, երբ ավելի ու ավելի հաճախ են տեղի ունենում անսպասելի, չնախատեսված ու անկանխատեսելի փոփոխություններ, երբ ավելի է մեծանում գիտակից, կրթված ու ստեղծագործ մարդկանց անհրաժեշտությունը, որոնք պետք է ստեղծեն ոչ միայն Հայաստանի ապագան, այլև դրանով իսկ մասնակից դառնան աշխարհի վաղվա օրը կառուցելուն:

Այսօրվա աշխարհում ուսուցչի դերն այլևս չի սահմանափակվում գիտելիքի մատուցմամբ: Պետք է կարողանալ առավելագույն խորությամբ ըմբռնել երկրում, հասարակության մեջ, աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների էությունը: Մենք կարող ենք կառուցել դպրոց, համալսարան, բայց առանց որակյալ ուսուցչի չի կարող որակյալ արդյունք լինել:

Պետք է ստեղծել բոլոր պայմանները, որ դուք, հարգելի՛ ուսուցիչներ, հնարավորություն ունենաք ոչ միայն արժանի քաղաքացիներ կրթել, այլև կատարելագործել ձեր հմտությունները, զարգացնել գիտելիքները, որպեսզի միասին՝ դուք, ձեր ընտանիքներն ու ձեր աշակերտները, նրանց ծնողներն ու հարազատները, մենք բոլորս կարողանանք ապրել ուժեղ, բարեկեցիկ, անվտանգ և առողջ երկրում:

Սիրելի՛ ուսուցիչներ,

Մեզանից յուրաքանչյուրը եղել է աշակերտ դպրոցում. ես ջերմությամբ ու երախտագիտությամբ եմ հիշում իմ ուսուցիչներին:

Մեզանից յուրաքանչյուրը շարունակում է աշակերտ մնալ: Ես շնորհակալ եմ ինչպես դպրոցի իմ ուսուցիչներին, այնպես էլ բոլոր այն մարդկանց, որոնցից ես ինչ-որ մի բան եմ սովորել ու շարունակում եմ սովորել:

Բոլորիդ մաղթում եմ, որ ձեր աշակերտները ողջ կյանքում հարգանքով ու սիրով հիշեն ձեզ:

Մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք»:

Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա
Ամենադիտված