Քաբուլում պայթյունի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ
Ուշադրության կենտրոնումՆոր ահաբեկչություն Քաբուլում: Մոտ 12 մարդ է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ևս երեք տասնյակ մարդ վիրավորվել է: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ Քաբուլի մզկիթներից մեկում, սգո արարողության ժամանակ՝ կապված «Թալիբանի» առաջնորդներից մեկի՝ Զաբիուլլահ Մուջահիդի մոր մահվան հետ: Դեռևս ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն ըստ լրատվամիջոցների՝ թալիբները ձերբակալել են երեք կասկածյալի՝ հայտնում է Euronews-ը:
Նշվում է, որ սա առաջին խոշոր ահաբեկչությունն է Աֆղանստանի մայրաքաղաքում օգոստոսի վերջին Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո, ինչի հետևանքով զոհվեց 169 աֆղանստանցի և 13 ամերիկացի զինվոր:
Ահաբեկչությունից հետո թալիբները հայտարարեցին Քաբուլում «Իսլամական պետության» բջջի վերացման մասին:
Ավելին՝ այստեղ