Թբիլիսիում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համատեղ զորավարժությունները
Ուշադրության կենտրոնումԹբիլիսիում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ մեկնարկել են «Eternity–2021» համակարգչային աջակցությամբ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Զորավարժությունների շրջանակներում զինծառայողներն առաջադրանքներ են կատարելու տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպման ուղղությամբ: Վարժանքները կտևեն մինչև հոկտեմբերի 8-ը:
Ավելին՝ այստեղ