Մեծ Բրիտանիայում Crown estate-ը (կազմակերպություն է, որը պաշտոնապես լիազորված է միապետի անունից կառավարելու թագավորական ունեցվածքը) հետաքննություն է սկսել 67 միլիոն ֆունտ ստերլինգ արժեցող լոնդոնյան սեփականության հետ կապված, որը, ինչպես պարզվում է, գնվել է Ադրբեջանում իշխանության ղեկին գտնվող և պարբերաբար կոռուպցիայի մեջ մեղադրվող բազմամիլիարդատեր ընտանիքից։ Այդ մասին փոխանցում է The Guardian-ը։
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հրապարակած «Պանդորայի փաստաթղթերում» ներկայացվել են գնման մանրամասները, ինչից պարզ է դառնում, թե ինչպես են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կապված օֆշորային ընկերությունները վերջին 15 տարիների ընթացքում Բրիտանիայում վաճառել շուրջ 400 միլիոն ֆունտ ստերլինգ արժեցող սեփականություն։
Ավելին՝ այստեղ