Արաքսի երկայնքով զորավարժությունը զգուշացում է․ Իրանի խորհրդարանի պատգամավորների հայտարարությունը
Ուշադրության կենտրոնումԻրանի խորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարություն են տարածել՝ աջակցություն հայտնելով երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում բանակի զորավարժությանը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով isna.ir կայքը, հայտարարությունում նշվել է. «Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն, հարևան երկրների սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է, և մենք օտարների գործողություններին պատասխանելիս չենք հապաղելու։ Միաժամանակ չենք հանդուրժելու, որ որևէ երկրի տարածք սիոնիստական ռեժիմի գործունեությանը ծառայի։ Արաքսի երկայնքով «Խայբարը նվաճողները» զորավարժության անցկացումը հզորության ու խաղաղության ուղերձ է և նախազգուշացում է սիոնիստական ռեժիմին։
Ավելին՝ այստեղ