Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Արարատում առևանգված «Mercedes»-ով վթարի մասնակից վարորդներից մեկը 3 օր անց մաhացել է Ղազախստանը կարող է հրաժարվել Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումներից 2027 թվականից Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա ՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մեզ պետք կլինի ստորագրել նորանոր համաձայնագրեր. Նիկոլ Փաշինյան Լարված իրավիճակ՝ Բաղրամյան մետրոյի մոտ. ի՞նչ է կատարվում (18+) Երևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներ Հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ


Իրանն ու Ադրբեջանը պատերազմի եզրին. Ալիևի ծաղրանկարներ Իրանում, ամոթանքներ Իրանին՝ Թուրքիայից

Վերլուծություն

Իրանա-ադրբեջանական լարում՝ դեպի Արցախ իրանցի վարորդների տեղաշարժի հետևանքով

Այսօրվանից՝ հոկտեմբերի 1-ից Իրանը զորավարժություններ է սկսում Ադրբեջանի հետ սահմանին: Մթնոլորտը պայթյունավտանգ է, մի քանի օր է համացանցում, հատկապես տելեգրամյան ալիքներով տեսանյութեր են տարածվում, թե ինչպես է Իրանը Ադրբեջանին սահմանին զինտեխնիկա կուտակում:

Իրանի զինված ուժերը վաղվանից զորավարժություններ են սկսում Ադրբեջանի հետ սահմանին՝ հրետանու, զրահատեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի ու ռազմական ուղղաթիռների ներգրավմամբ: Դրանց նպատակն է ստուգել Իրանի զինված ուժերի պատրաստվածության աստիճանը, բարձրացնել մարտունակությունը և փորձարկել զինտեխնիկան, հայտարարել է իրանական բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին։

Իսկ լարվածությունը, նկատենք, որ սկսվեց դեպի Արցախ Իրանից վառելիքի մատակարարման առիթով... Ամեն ինչ սկսվեց նրանից, որ շաբաթներ առաջ ադրբեջանական կողմը սկսեց տուրքեր գանձել Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնող իրանական բեռնատարներից, հետո էլ ձերբակալեց երկու վարորդների՝ ապօրինի կարգով Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ Երկրորդն շաբաթն է՝ ազատազրկված իրանցիների ճակատագրի մասին որևէ բան չի հաղորդվում։

Բաքուն պնդում է, թե իրանցի վարորդները պետք է Ղարաբաղ մտնելու համար Ադրբեջանի իշխանությունների թույլտվությունը ստանան։ Շաբաթներ առաջ ադրբեջանցիները երկու իրանցի վարորդի են ձերբակալել՝ այդ կարգը խախտելու մեղադրանքով, մյուսներից էլ ավելի քան 100 դոլարի հարկ են գանձում՝ իրենց ճանապարհը հատելու համար։

Զորքեր Իրան-Ադրբեջան սահմանին

Ի պատասխան՝ Իրանը սկսել է զորք կուտակել Ադրբեջանի հետ սահմանին, վերլուծաբանները նկատում են, որ զորավարժությունների համար Ադրբեջանի սահմանի մոտ Իրանը բավականին լուրջ ռազմական ուժեր է կուտակում։ «Զորքերը բավականին շատ են, ընդ որում, եթե ի սկզբանե դրանք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերն էին, ապա վերջին օրերին Իրանը սահմանի մոտ է կուտակել նաև բանակի ուժերը։ Վերջին անգամ նման բան եղել է անցյալ տարի, երբ Ղարաբաղում մարտերի պատճառով արկեր էին նետվում Իրանի տարածք», - “Коммерсантъ”-ին ասել է ռազմական հարցերով փորձագետ, իրանագետ Յուրի Լյամինը։
Ավելի վաղ՝ երկու օր առաջ, Ադրբեջանի նախագահը Anadolu թուրքական պետական գործակալությանը տված հարցազրույցում իր դժգոհությունն էր հայտնել իրանա- ադրբեջանական սահմանի մոտակայքում Իրանի կազմակերպած զորավարժությունների կապակցությամբ․ - «Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ցանկացած զորավարժություն անցկացնել իր տարածքում, դա իր ինքնիշխան իրավունքն է։ Բայց երբ մենք դա վերլուծում ենք ժամանակի մեջ, տեսնում ենք, ի՞նչ ենք տեսնում։ Ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ մեր սահմանին: Ինչո՞ւ վարժանքները չկազմակերպվեցին, երբ հայերը գտնվում էին Ջաբրայիլում, Զանգելանում և Ֆիզուլիում: Ինչո՞ւ է դա արվում այն բանից հետո, երբ մենք ազատագրեցինք այս հողերը և ավարտեցինք 30-ամյա օկուպացիան: Սրանք արդարացի հարցեր են», - հայտարարել էր Իլհամ Ալիևը։

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն սեպտեմբերի 28-ի երեկոյան պատասխանել էր Ալիևին՝ նշելով, թե Իրանի և Ադրբեջանի միջև լավ հարաբերությունների և շփումների պայմաններում «պարոն Ալիևի հայտարարությունները զարմանալի են»: Իրանական կողմն ակնարկել է, թե քաջ տեղյակ է Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցությունից և չի հանդուրժի «սիոնիստական ռեժիմի ցուցադրական ներկայությունը իր սահմանների մոտ», և այդ կապակցությամբ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության համար:

Ընդ որում, վերլուծաբանները նկատում են, որ Ադրբեջանը երկար տարիներ է, ինչ ակտիվորեն համագործակցում է Իսրայելի հետ ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում։ Ռուս վերլուծաբանները, օրինակ, համարում են, որ իրականում Իրանը դժգոհ է Թուրքիայից, սակայն հարաբերությունները չսրելու համար նման պատասխան է տվել։
«Վալդայ» ակումբի փորձագետ Ֆարհադ Իբրահիմովը, օրինակ, “Коммерсантъ”-ին ասել է, թե Իրանի և Ադրբեջանի դժգոհությունները միմյանցից միշտ առկա են, դրանք բացարձակ փոխադարձ են։ Հարցն այն է, թե ինչպես է իր հյուսիսային հարևանի նկատմամբ քաղաքականություն կառուցելու Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Մի կողմից՝ Ռաիսին հասկանում է, որ հակամարտությունը չի կարելի խորացնել, դրա համար էլ զանգահարել է Ալիևին, որպեսզի շնորհավորի նրան տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ։ Մյուս կողմից՝ նա չի կարող չհետևել իր երկրի շահերին, որոնք արտահայտվում են տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության աճ թույլ չտալու համար։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը շատ ավելի կոշտ է արտահայտվել։ Երբ տեղական Rokna պարբերականի լրագրողը խնդրել Է ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավիին մեկնաբանել նախագահ Ալիևի խոսքերը, նա փոխաբերական պատասխան է տվել. - «Եթե փոքր երեխա մոտենա և սկսի վիրավորել ձեզ, դուք պարզապես շոյեք նրա գլուխը», - ասել է Ֆադավին՝ Ադրբեջանի նախագահին համեմատելով, փաստորեն, փոքր երեխայի հետ։

Թեհրանը հակադարձում է Ալիևին, Բաքվի համագործակցությունը Իսրայելի հետ սպառնալիք համարում

«Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները տխրեցնում են մեզ», - այսօր Թեհրանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաեդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները։ Anadolu գործակալությանը տված հարցազրույցում Ալիևը քննադատել էր Իրանի կողմից Ադրբեջանի սահմանների երկայնքով լայնածավալ զորավարժությունների անցկացման փաստը։ «Այն ձևը, որով Ադրբեջանի նախագահը արտահայտեց իր տեսակետը, անակնկալ էր, քանի որ երկու երկրների միջև առկա են բարիդրացիական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, առկա են նաև ամենաբարձր մակարդակում կապ պահպանելու հնարավորություններ», - հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Բաքվի համագործակցությունը Իսրայելի հետ կարող է սպառնալիք դառնալ հենց Ադրբեջանի համար, հայտարարել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարներից մեկը՝ գնդապետ Հոսեին Փուրէսմայիլը։ «Նորագույն պատմությունը ցույց է տալիս՝ ինչ ճակատագրի են արժանանում այն առաջնորդները, որոնք վստահում են Միացյալ Նահանգներին ու իսրայելական կողմին», - ըստ «Մեհր» գործակալության, ասել է իրանական էլիտար զորամիավորման հրամանատարը։

Իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքպուրը նախազգուշացրել է հարևաններին, որպեսզի նրանք թույլ չտան «սիոնիստական ռեժիմին օգտագործել իրենց երկիրը որպես ապաստան»՝ հայտարարելով, որ «հարևան կառավարություններն ավելի լավ գիտեն, թե ինչու է Իրանը զորավարժություններ անցկացնում սահմանային շրջաններում»: Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում չի հանդուրժի իր հարևանների տարածքների վերածումը «սիոնիստական ռեժիմի ներկայության և գործունեության ապահով ապաստանի ու բազայի»:

Ինչպես նշում է Tasnim-ը, չնշելով Ադրբեջանին, որի նախագահը մտահոգություն է հայտնել ընդհանուր սահմանի մոտ իրանական զորավարժությունների վերաբերյալ, ԻՀՊԿ գեներալն ասել է. «Մենք չենք կարող համաձայնել այն բանի հետ, որ որոշ երկրներ, գտնվելով երրորդ երկրների ազդեցության տակ, սադրիչ մեկնաբանություններ են արել Իսլամական Հանրապետության ռազմական պատրաստականության բարձրացման վերաբերյալ։ Հարևան կառավարությունները որևէ մեկից ավելի լավ գիտեն Իրանի զորավարժությունների պատճառների մասին»,- հավելել է նա: Փակպուրը, քննադատելով Ադրբեջանին, որը Իսրայելի մարտական անօդաչու թռչող սարքերն օգտագործել է Հայաստանի հետ վերջին պատերազմի ժամանակ, ասել է, որ Իրանի հարևանները պետք է թույլ չտան, որ նման «սիոնիստական ռեժիմը իրենց երկիրն օգտագործի չար ու հանցավոր նպատակների համար»: «Կասկած չկա, որ սիոնիստական ռեժիմը օգնում և աջակցում է տարածաշրջանի որոշ երկրներին՝ մահմեդական երկրների միջև տարաձայնություններ ստեղծելու համար»,- ասել է նա:

Նա նախազգուշացրել է, որ երկրների միջազգային սահմաններին ցանկացած խնդիր անպայման նոր հակամարտություններ և լարվածություն կառաջացնի, հատկապես, եթե նման խնդիրները ստեղծվեն իսրայելական ռեժիմի նպատակներին ծառայեցնելու համար: «Մենք երբեք թույլ չենք տա հարևան երկրին նման խնդիրների ստեղծման և տարածման համար աղբյուր և բազա դառնալ»,- ընդգծել է նա:

Հարևան պետությունների սահմանների ցանկացած փոփոխություն կանխելուն ուղղված ջանքերը Իսլամական Հանրապետության առաջնահերթ քաղաքականություն անվանելով՝ հրամանատարը նշել է. «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն խաթարում է մեր ներքին անվտանգությունը, և դա միշտ համարել ենք կարմիր գիծ: Ուստի, բնական է, որ մենք սրա հանդեպ անտարբեր չենք մնա»:

Միջազգային մամուլը՝ Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության մասին

Միջազգային մամուլն ակտիվորեն անդրադառնում է Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությանը՝ իրանական զորավարժությունների լույսի ներքո, որոնք մեկնարկեցին այսօր Ադրբեջանի հետ սահմանին:

Ըստ Bloomberg-ի, «Իրանը մտավախություն ունի Իսրայելի կապերից Ադրբեջանի հետ, որը հրեական պետության նավթի խոշոր արտահանողն է հրեական պետություն: Իր հերթին, Իսրայելը Ադրբեջանին մատակարարում է անօդաչու թռչող սարքեր և այլ բարձր տեխնոլոգիական զենքեր, որոնք Հայաստանի հետ անցյալ տարվա պատերազմում օգնել են Բաքվին ռազմական հավասարակշռությունն իր օգտին փոխել:Իրանական վարժանքները ստացել են «Հեյբարի նվաճողներ» անվանումը, որը կարող է հղում լինել մահմեդականների և այդ տարածքի հրեական համայնքի միջև ներկայիս Մեդինայի յոթերորդ դարի ճակատամարտին: Զորավարժությունները կանցկացվեն ավելի ու ավելի լարված տարածաշրջանում, որտեղ Իրանը ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների մեջ է 2015-ի միջուկային գործարքի պատճառով, որից Վաշինգտոնը հրաժարվել էր երեք տարի առաջ՝ մինչ Թեհրանի դեմ կրկին կոշտ պատժամիջոցներ մտցնելը: Նրա վերածննդի շուրջ բանակցությունները շարունակվում են ամիսներ, և Իսրայելը համաձայնության հակառակորդն է: Իրանը իր վաղեմի թշնամուն մեղադրել է այն բանում, որ նա կանգնած է իր միջուկային օբյեկտների վրա մի քանի հարձակումների հետևում, այդ թվում՝ անցյալ տարի իրանցի ականավոր գիտնականի սպանությունը: Իսրայելը ոչ հաստատել, ոչ հերքել է իր դերը որևէ միջադեպում: «Ադրբեջանի հետ սահմանին Իրանի կողմից հսկայական ռազմական տեխնիկայի տեղակայումը տագնապալի նշան է` հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունների վատթարացումը:

Ադրբեջանի հետ Իրանի սովորաբար ջերմ հարաբերությունները վերջին մեկ տարվա ընթացքում տատանումներ ապրեցին, հատկապես Հայաստանի հետ Ադրբեջանի պատերազմից հետո: Բացի այդ, Ադրբեջանը, ռազմական օգնություն ստանալով Իսրայելից, նյարդայնացրեց Իրանին:

Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը վերջերս սրվեց, երբ Ադրբեջանը սկսեց Հայաստանի հարավով անցնող իրանական բեռնատարներից վճար գանձել: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններում պառակտում է տեղի ունեցել: Ի լրումն դրա, հաշվի առնելով Իրանի լայնածավալ զորավարժությունները, տպավորություն է ստեղծվում, որ Իրանը պատրաստվում է պատերազմի»,- գրում է Global Village Space-ը:

Իսրայելական մամուլը նույնպես չի շրջանցել այս իրավիճակը: The Jerusalemalim Post-ը մեջբերում է կատարում իրանական Kayhan թերթից, որը կապված է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ, ով հոդված էր հրապարակել ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Իսրայելի միջև «անտեսանելի դաշինքի» դեմ՝ պնդելով, որ այն կարող է ունենալ «լուրջ ազդեցություն» ունենալ Իրանի և տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքական կշռի վրա: «Նյութի հեղինակը գրում է, որ Թուրքիան և Ադրբեջանը պետք է իմանան, որ «Իրանը կարող է կանխել նրանց դավադրությունը՝ նրանց համար ցավալի կերպով»»:

Թեման ակտիվորեն քննարկվում է նաև թուրքական ԶԼՄ-ներում, որտեղ իրանցի պաշտոնյաների մեկնաբանությունները անվանվում են «վրդովեցուցիչ, ամբարտավան և անամոթ»: Թուրքական պետական TRT հեռուստաալիքն իր պորտալում հրապարակել է այս թեմայով հոդված, որում Իրանի դիրքորոշումը կապում է այն բանի հետ, որ Իրանը «դժգոհ է 44-օրյա պատերազմի արդյունքից»: «Ի սկզբանե և մինչ այժմ Թեհրանը լուռ աջակցում էր հայերին ադրբեջանցիների դեմ, մինչդեռ Ադրբեջանում շիա մեծամասնություն է, ինչպես Իրանում: Թեհրանը աջակցել է Երևանին մի շարք պատճառներով, սակայն դրանցից մեկը կապված է Արևմտյան Ասիայով Իրանի առևտրային երթուղու հետ»,- գրում է հեղինակը: Բացի այդ, նշվում է, որ իրանական զորավարժությունները պատասխան են Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի վերջին համատեղ վարժանքներին, ինչպես նաև «ուղերձ են Իրանում ադրբեջանական բնակչության մեծ մասին»:

«Իրանցիները սոցիալական ցանցերում հայտնում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կարող են պատերազմի եզրին հայտնվել», - գրել է Iran International-ը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերի իրանական հատվածում իրավիճակի վերաբերյալ արձագանքներին: «Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն իր սահմաններում և վճռականորեն դիմադրելու է իր հակառակորդների թշնամական թիրախներին: Զգուշացնելով նրանց, ովքեր ցանկանում են ապակայունացնել Իրանի հյուսիսային սահմանները՝ հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ կանխելու թշնամիների դավադրությունները», - սեպտեմբերի 29-ին Twitter-ի էր էջում հայտնել է ԻՀՊԿ-ն:

Միևնույն ժամանակ՝ Twitter-ի մի քանի օգտահաշիվներում տեղադրվել են տեսանյութեր և լուսանկարներ, որոնցում պատկերված են դեպի Իրանի սահման շարժվող ռազմական մեծ շարասյուները: «Sharq» թերթի վերլուծաբան Սալար Սեյֆը գրել է. «Մենք ականատես ենք Իրանի ամենամեծ ռազմական արշավախմբին՝ 1980-ականներին Իրան-իրաքյան պատերազմից ի վեր: Եթե թշնամին ցանկանում է հարձակվել և գրավել հայկական գավառը, Իրանը ընդառաջ քայլ կանի այս դավադրությունը տապալելու համար»:
Twitter-ի իրանցի օգտատեր Հոսեյն Մահմուդի Ասլը, որի օգտահաշվին հետևում են իրանցի ամենահայտնի լրագրողները, գրել է. «Սպասեք պանթյուրքական ցանցի հետապնդումներին և Թուրքիայի լրտեսների՝ Իրան ներթափանցմանը»: Azariha օգտահաշիվը, ինչպես նաև մի քանի այլ ալիքներ տեղադրել են իրանական ռազմական ավտոշարասյան տեսագրությունը և գրել. «Սա իրանական ռազմական տեխնիկայի զանգվածային տեղակայում է հյուսիսային բռնապետության հետ սահմաններին, եթե այն աննշան սխալ թույլ տա»:

Ռազմական վերլուծաբան և Tasnim լրատվական գործակալության նախկին խմբագիր Հոսեյն Դալիրիանը գրել է. «Միայն պատկերացրեք, որ պատերազմ սկսվի Ադրբեջանի Հանրապետության հետ: Իսլամական Հանրապետությունը կարող է արձակել 1000 բալիստիկ հրթիռ և խոցել 1000 առանցքային կետ: Պատերազմը կավարտվի մեկ օրում: Այլ տեխնիկա օգտագործելու ժամանակ չի լինի: Ուշադրություն մի դարձրեք (ադրբեջանցի պաշտոնյաների) պարծենկոտությանը»: Նա նկատի է ունեցել ադրբեջանցի պատգամավորի ելույթները, ով հայտարարել է, որ Իրանը պետք է ջնջվի երկրի երեսից:

Ավելին՝ այստեղ

Firdus Prime Residence բնակելի համալիրը նոր ստանդարտներ է առաջարկում Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը Արարատում առևանգված «Mercedes»-ով վթարի մասնակից վարորդներից մեկը 3 օր անց մաhացել էՈւժեղ Հայաստանում Վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու. Նարեկ Կարապետյան Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. տեսանյութ Ղազախստանը կարող է հրաժարվել Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումներից 2027 թվականից Այսօր մեզ փորձում են պարտադրեն լավ կյանքի մի շատ պարզունակ ու վտանգավոր բանաձև. Մենուա ՍողոմոնյանԷլ Ցանցի զավթեցին որ ի՞նչ անեն. հարցում Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Էլիտաների ստի վրա կառուցված երկիր և խաբված ժողովուրդ. Մհեր ԱվետիսյանՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել Երևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մասԽաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մեզ պետք կլինի ստորագրել նորանոր համաձայնագրեր. Նիկոլ Փաշինյան Ո՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Լարված իրավիճակ՝ Բաղրամյան մետրոյի մոտ. ի՞նչ է կատարվում (18+) Երևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներLe Figaro. Եվրոպան ռիսկի է դիմում զոհաբերել ժողովրդավարությունը Հայաստանում աշխարհաքաղաքականության համար Ո՞րն է խաղաղության գինը Հայաստանի համար․ մեր ինքնության և սուվերենության խնդիրն է․ Արեգ ՍավգուլյանԿարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք. հարցում Մալիշկայում Հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ ՊՄԿ-ի հերթական ներդրումը բնապահպանության ուղղությամբ. տեսանյութԱռանց բարդ տեղադրման. Նոր արևային վահանակները ժողովրդականություն են վայելում Եվրոպայում 23-ամյա կինը կտրել է սիրեկանի մատը Սա պարզապես ընտրություն չէ, սա հայ մնալու և մեր տունը պաշտպանելու խնդիր է․ Մենուա ՍողոմոնյանԱրցախցիների իրավունքների աննկուն պաշտպան, «ՀայաՔվեի» խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը` եվրոպացիների անտարբերության դեմ բողոքելիսԹրամփի վարչակազմը պատրաստվում է նոյեմբերին ընտրություններում հավանական պարտությանը. WP Եկեք միասին հիշենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին և տոնենք մեր ժողովրդի փառավոր հաղթանակները. Մհեր Ավետիսյան Մենք շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը՝ մինչև եվրոպական գործընկերները սկսեն իրապես հետամուտ լինել հայկական շահերի պաշտպանությանը. ՉալաբյանԱլիևին պետք է հեռացնել Եվրոպական քաղաքական համայնքից, որ ոչ ժողովրդավարական երկիրը չհոխորտա ԵՄ խորհրդարանի վրա. Էդմոն Մարուքյան Հայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել իրենց բնօրրան. Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբ Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը մեզ հետ կմասնակցի ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին Մակրոննմ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սպիտակ տան մոտ hրաձգnւթյnւն է տեղի ունեցել. երկու մարդ վիրավnրվել է Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Մակրոնի առավոտյան վազքի ժամանակ անհետ կորածների ծնողները նամակ փոխանցեցին նրան Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ Մարդ իրական է, իր արժեքներով, աշխարհընկալմամբ, սկզբունքներով, և ոչ թե նրա համար, որ հանրությանը դուր գա, այլ նրա համար, որ ինքը հենց այդպիսին է. Ալեն ՂևոնդյանՄարշալ Խուդյակովի երկու ճակատագիրը (տեսանյութ) Սամվել Կարպետյանի անակնկալ պատասխանը «Ո՞րն է բարեկեցության և անվտանգությանը հասնելու ճանապարհը» հարցինՄարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակի վերաբերյալ հնարավորինս իրազեկեցինք այսօր Համալիրի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված