Եթե Հայաստանը տա ականների քարտեզները, Ադրբեջանը համարժեք կպատասխանի․ Ալիև
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանն ադրբեջանական կողմին հանձնի Լեռնային Ղարաբաղում ականապատ հատվածների քարտեզները, Բաքվի պատասխանն ադեկվատ կլինի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, այս մասին Ալիևը խոսել է EFE-ին տված հարցազրույցում:
«Եթե նրանք (խմբ.- հայկական կողմը) դա անեն, բարի կամք դրսևորեն, մենք դրան ադեկվատ պատասխան կտանք»,- ասել է Ալիևը: Նա ընդգծել է, որ ականապատ տարածքների քարտեզները չունենալու պատճառով նախորդ տարվա ընթացքում վիրավորվել կամ մահացել է 150 ադրբեջանցի զինծառայող կամ քաղաքացիական անձ:
Ավելին՝ այստեղ