Ի՞նչը երբեք չեն ների կենդանակերպի տարբեր նշանները
LifeԽոյ
Խոյը երբեք չի ների, եթե խանգարեք իր առաջընթացին:
Ցուլ
Ցուլը ձեզ չի ների, եթե նրան զրկեք այն բարիքներից, որոնք ինքն իր աշխատանքով է վաստակել:
Երկվորյակներ
Իսկ Երկվորյակները չեն ների ցանկացած սահմանափակում՝ շփման առումով:
Խեցգետին
Խեցգետինները ձեզ չեն ների, եթե առանց թույլտվության ներխուժեք նրանց ներաշխարհ:
Առյուծ
Առյուծները ձեզ երբեք չեն ների այն, որ դուք չեք հիանում նրանցով:
Կույս
Կույսերը տանել չեն կարողանում թափթփվածությունը՝ բոլոր առումներով: Նրանք չեն ների հատկապես, եթե ձեր պատճառով "թափթփվածություն" առաջանա իրենց գործերում:
Կշեռք
Կշեռքները սիրում են ներդաշնակությունը և ուղղակի ատում նրանց, ովքեր փորձում են խախտել իրենց ներդաշնակությունը:
Կարիճ
Կարիճները կյանքում չեն ների դավաճանությունը՝ բոլոր առումներով:
Աղեղնավոր
Աղեղնավորները ձեզ ոչ մի դեպքում չեն ների, եթե դուք խանգարեք նրանց հասնել դրված նպատակին: Իսկ քանի որ իրենց նպատակները Աղեղնավորները միշտ իրենք են որոշում՝ խորհուրդ չենք տալիս խոչընդոտ հանդիսանալ նրանց համար այս գործում:
Այծեղջյուր
Այծեղջյուրները ներում են աշխարհում ամեն ինչ, բացի արհամարհական վերաբերմունքից:
Ջրհոս
Ջրհոսները երբեք չեն ներում իրենց ազատության սահմանափակումը:
Ձկներ
Ամենազարմանալի նշանը. Ձկները ձեզ չեն ների այն, որ դուք թույլ չտվեցիքն իրենց օգնել ձեզ: