Champions Chess Tour Finals․ Լևոն Արոնյանը հաղթեց Ուեսլի Սոյին
ՍպորտԱրագ շախմատի Champions Chess Tour Finals օնլայն մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը 2.5:0.5 հաշվով ուժեղ գտնվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոյից:
Առաջին և երկրորդ պարտիաներում հաղթեց հայ գրոսմայստերը, երրորդում գրանցեց ոչ ոքի, ինչից հետո չորրորդ պարտիա անցկացնելու անհրաժեշտություն չեղավ:
Նախորդ 6 տուրերում Լևոն Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևին ու հոլանդացի Անիշ Գիրիին, պարտվել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, ամերիկացի Հիկարու Նակամուրային, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին:
Նախավերջին՝ 8-րդ տուրում Արոնյանը կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, որը ժամանակից շուտ ապահովել է մրցաշարի հաղթողի կոչումը: