Գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
ՍպորտՖինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Քիչ առաջ ավարտվեց Մ23 տարիքայինների խմբի 81 կգ քաշային տղաների մրցավեճը, որում իրեն փայլուն դրսևորեց գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը:
Պոկում վարժությունից հետո մեր մարզիկը 4-րդն էր, սակայն հրում վարժությունում նա անգերազանցելի էր: Ռաֆիկը մոտեցավ ծանրաձողին, երբ մյուս բոլոր մարզիկներն արդեն ավարտել էին ելույթները: Հենց առաջին մոտեցումով սանձելով 190 կգ-ոց ծանրաձողը՝ գյումրեցին դարձավ չեմպիոն, նաև նվաճելով փոքր ոսկե մեդալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ չեմպիոն էին դարձել Գառնիկ Չոլակյանն ու Գոռ Սահակյանը, իսկ Միլենա Խաչատրյանն այսօր դարձել էր բրոնզե մեդալակիր: