Պետք է հասարակությանը հստակ բացատրվի, թե ինչ է պետք անել վարակակիր դառնալուց հնարավորինս խուսափելու համար
HeaderՏիգրան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում այս պահի դրությամբ H1N1 վիրուսով 8 մահ կա գրանցված, իսկ հիվանդանոցներում գրիպի տարբեր բարդության աստիճաններով մոտ 1000 մարդ: Հետաքրքիր է, որ Առողջապահության նախարարությունը միայն հայտնում է խոզի գրիպի հետևանքով մահացած անձանց թիվը, բայց չի նշում, թե հիվանդանոցներում գտնվող այդ 1000 հիվանդներից քանիսի մոտ է առկա H1N1 վիրուսը:
Հարգելի առողջապահության պատասխանատուներ, չեք կարծում, որ փոքր պետության ու փոքր քանակությամբ բնակչության համար 8 մահացության դեպքն արդեն անհանգստացնող է: Սրա մասին ճշմարտությունն ասելը նույնպես ձեր համար զապադլո է? Չեք կարծում, որ պետք է հասարակությանը հստակ բացատրվի, թե ինչ է պետք անել վարակակիր դառնալուց հնարավորինս խուսափելու համար, կամ զապադլո է թեկուզ հատվածային կարանտինի հայտարարումը, մանավանդ, որ շատ լավ գիտեք օրինակ տրանսպորտի հակահիգենիկ վիճակը, սննդի օբյեկտներում հիգիենայի կանոնների չպահպանումը և այլն:
Անլուրջ է ձեր մոտեցումը, թե չեք ցանկանում հասարակությանը խուճապի մատնել: Մարդիկ որ վարակվեցին մասսայաբար, այ խուճապը այդ ժամանակ կտեսնեք որն է: