Հայ շախմատիստուհիները հաղթանակ են տարել Իսպանիայի հավաքականի նկատմամբ
ՍպորտՇախմատի կանանց Հայաստանի հավաքականը աշխարհի թիմային առաջնության 4-րդ տուրում 3,5։0,5 հաշվով հաղթեց Իսպանիայի հավաքականին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Առաջնությունն ընթացել է իսպանական Սիտգես քաղաքում, որին մասնակցել են աշխարհի 12 ամենաուժեղ թիմերը: Հաղթանակներ են տարել շախմատիստներ Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Աննա Սարգսյանը: Հայաստանի ազգային հավաքականի առաջատար, Եվրոպայի գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել։
Նշենք, որ «A» խմբում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է երկրորդ տեղը: Եզրափակիչ 5-րդ տուրում հայ շախմատիստները կխաղան Ռուսաստանի հավաքականի առաջատարի հետ: 1-4-րդ տեղերը գրաված թիմերը պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում: Հայաստանի հավաքականը նույն խմբում է հայտնվել Ֆրանսիայի, Հնդկաստանի, Իսպանիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի հավաքականների հետ: