Առողջապահության նախարարությունից պարզաբանում են երգիչ Հայկոյի մահվան հանգամանքները
Ուշադրության կենտրոնումԱռողջապահության նախարարությունից անդրադարձել է երգիչ Հայկոյի մահվան հանգամանքներին՝ նշելով.
«Անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին` տեղեկացնում ենք, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ: Պետք չէ շահարկել կորուստը և մտնել անձնական տվյալների դաշտ:
Առողջապահության նախարարության անձնակազմը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Հայկոյի ընտանիքին»:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ, երգահան Հայկոն (Հայկ Հակոբյան):
Ավելին՝ այստեղ