Կյանքից հեռացել է հանրահայտ երգիչը
Ուշադրության կենտրոնումՎաթսուներեք տարեկանում մահացել է երգիչ Նիկոլայ Արությունովը:
Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստին»:
Նիկոլայ Արությունովը (Տեր-Հարությունյան) ծնվել է Մոսկվայում: Հայոց ցեղասպանությունից հետո Տեր-Հարությունյանների ամբողջ գերդաստանից կենդանի է մնացել միայն Նիկոլայի պապը՝ Նժդեհը, որը բնակություն է հաստատել Մոսկվայում:
Նիկոլայ Արությունովը հայտնի երգիչ, երգահան է, որը պատկանում է աշխարհի հանճարեղ հայերի թվին՝ ըստ «Զարմանահրաշ ազգ հրաշքների աշխարհից» գրքի: Իր երաժշտական կարիերան Նիկոլայը սկսել է Ստաս Նամինի (Միկոյան)՝ «Ցվետի» (Цветы) խմբի հետ: 1979 թվականին կյանքի է կոչել իր ամենահայտնի նախագիծը՝ «Բլյուզի լիգան» (Лига блюза) խումբը: Հանդես է եկել երաժշտական տարբեր ժանրերում. բլյուզ, ռոք-բլուզ, սոուլ, ֆանկ, հարդ-ռոք:
Ավելին՝ այստեղ