Ղարաբաղում ապրող հայերին ինքնավարություն տրամադրելու հարցը բացառվում է․ Ալիև
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին որևէ ինքնավարություն տալու հնարավորությունը: Այս մասին Ալիևը հայտարարել է France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ինչ վերաբերում է ինքնավաության մասին զրույցներին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լավ գիտեն Ադրբեջանի դիրքորոշումը: Մենք ժամանակին առաջարկել ենք հայերին ինքնակառավարման որոշակի աստիճան հատկացնել, սակայն նրանք մերժել են այդ տարբերակը: Նրանք միան «անկախության» մասին են խոսել: Իսկ հիմա, երբ հակամարտությունն անցյալում է մնացել, նրանք բարձրացնում են ինքնավարության մասին հարցը: Սակայն մեր օրակարգում ընդգրկված չէ ինքնավարություն տալու հարցը»,- Ալիևի խոսքը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ավելին՝ այստեղ