Հայասատանի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստը զինվորական ծառայությունից տարկետում կստանա
ՍպորտՖուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի անդամ Գոռ Աղբալյանին ՀՀ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կտրամադրի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունվարի 14-ի նիստի օրակարգում:
Գոռ Աղբալյանը հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում (հասցեն՝ Երևան, Աճառյան 35/31): Պատանի ֆուտբոլիստը հանդես է գալիս հոլանդական «Հերենվեն»-ի երիտասարդական թիմում: