ԱԱ-2026. ևս երկու հավաքական պայքարը կշարունակի միջմայրցամաքային փլեյ-օֆֆի եզրափակչում Մարտի 27-ը Թատրոնի համաշխարհային օրն է Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերը Թատրոնը կենդանի արվեստ է, որն արձագանքում է ժամանակի շնչին, հասարակության մտահոգություններին և մարդու որոնումներին․ Ժաննա Անդրեասյան Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն. Վահե Հովհաննիսյան Պատմական արդյունք․ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվել է Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում Հեզբnլլահը հայտարարել է մեկ օրվա ընթացքում Իսրայելի դեմ իրականացված գրեթե 100 hարձակման մասին Երկար ժամանակով ջուր չի լինելու Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եղեգնաձորում տուն է այրվել


Ոչ մի պարագայում մի՛ արհամարհեք դիմածնոտային հատվածի ցավերը

Հասարակություն

Դիմածնոտային շրջանում ցավի պատճառ  կարող են լինել տարբեր բորբոքումները, նաև բարորակ ու չարորակ գոյացությունները: Եվ նման դեպքում Ձեր օգնականն ու «ցավազրկողը» միակն դիմածնոտային վիրաբույժն է, որը պետք է բավական հմուտ ու փորձառու լինի պացիենտի գանգատների ու տեսազննության հիման վրա անհրաժեշտ հետազոտությունների ուղղորդելու և ճիշտ ախտորոշում կատարելու համար: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բգթ, դոցենտ Արեգ Հենրիկի Սեփյանը դիմածնոտային պաթոլոգիաների և դրանց բուժման արդիական մեթոդների մասին:

 

Դիմածնոտային հիվանդություններ են բորբոքային հիվանդությունները՝ օստեոմիելիտը հայմորիտը, աբսցեսները ու ֆլեգմոնաները, բարորակ նորագոյացությունները, կիստան, նաև թքագեղձի հիվանդությունները: Դիմածնոտային վիրաբույժները զբաղվում են նաև բնածին արատների, կծվածքի շտկմամբ, դիմածնոտային փափուկ հյուսվածքների և ոսկորերի վնասվածքների բուժմամբ, նաև ատամնային իմպլանտացիաներով, վերականգնողական վիրահատությամբ: 

Առավել հաճախ հանդիպում են բորբոքային հիվանդությունները՝ ասում է բժիշկը, և որպես հիմնական պատճառ նշում ժամանակին չբուժած անառողջ ատամները, երբ կա խորանիստ կարիես, որն էլ բորբոքման պատճառ է դառնում: Ճիշտ է՝ աբսցեսներն ու ֆլեգմոնաները կարող են առաջանալ նաև վնասվածքներից ու վարակներից, երբեմն՝ մանուկ հասակում տարած սեպսիսի, տոնզիլիտի պատճառով. «Դիմածնոտային բորբոքային հիվանդությունները հիմանականում արտահայտվում են ծնոտների շրջանում սուր ցավով, գլուխը կախելիս ծանրության զգացումով, լինում է նաև այտուց, ատամներն իրար հպելիս կամ ծամելիս ցավի զգացողություն, բերանի բացման, արտասանական, կլման ֆունկցիաների խանգարումներ, ջերմություն, սարսուռ: Մարդիկ, այն վերագրելով ատամին, սովորաբար դիմում են ստոմատոլոգի: Ստոմատոլոգը նման դեպքերում պացիենտներին ուղղորդում են դիմածնոտային վիրաբույժի մոտ»: Այդ հիվանդությունները (ատամնածին հայմորիտ, օստեոմիելիտ, աբսցես, ֆլեգմոնա) պահանջում են վիրահատական միջամտություն և պատճառային ատամի հեռացում, որից հետո ստացիոնար բուժում, որը հնարավոր է իրականացնել միայն դիմածնոտային բաժանմունքում, տևողությունը կախված բորբոքման բարդությունից: Սրանք համարվում են բավականին ագրեսիվ և ժամանակին չբուժելու դեպքում՝ վտանգավոր: Բորբոքումը, տարածվելով դեպի գանգի խոռոչ կամ ներքև՝ պարանոց և այնտեղից միջնորմ, կարող են առաջացնել տարբեր ծանր բարդություններ՝ մեդիասթենիտ (միջնորմի բջջանքի բորբոքում), մենինգիտ, սեպսիս և այլն: Բժիշկ Սեփյանը խորհուրդ է տալիս. «Ոչ մի պարագայում մի՛ արհամարհեք դիմածնոտային հատվածի ցավերը: Ցավազրկողներով խլացնելով ցավը՝  մի հետաձգեք այցելությունը մասնագետին: Ձեր յուրաքանչյուր հետաձգած ժամն ու օրը կարող է անդառնալի ու բարդ հետևանքներ ունենալ: Եվ ամենակարևորը հետևեք ատամների առողջությանը և ուշադիր եղեք ստոմատոլոգի ընտրության հարցում. սխալ բուժած ատամը նույնպես կարող է բորբոքային հիվանդության պատճառ դառնալ: Օրինակ՝ Հայմորիտներ կարող են առաջանալ, երբ ստոմատոլոգի մեղքով հարքթային հայմորյան ծոցում հայտնվում է պլոմբանյութ կամ ատամի անհաջող հեռացում է կատարվում, իմպլանտը սխալ է տեղադրվում և այլն»: Ճիշտ է՝ միշտ չէ, որ դիմածնոտային հիվանդությունները արտահայտվում են ցավով: Արեգ Սեփյանը նշում է ծնոտների կիստաների մասին, որոնք զարգանում են առանց ախտանշանների, այդ պատճառով էլ ուշ են հայտնաբերվում և հասցնում են զգալի վնասել օրգանիզմը: «Դրանք հայտնաբերվում են արդեն բորբոքվելու դեպքում: Այդ ընթացքում նրանք հասցնում են զգալիորեն քայքայել ծնոտոսկրը, առաջացնել ծնոտի պաթոլոգիական կոտրվածք: Եթե Ձեր բախտը բերի ծնոտների կիստան կարող է հայտնաբերվել պատահական՝ ստոմատոլոգի կողմից իրականացվող ռենտգեն հետազոտության ժամանակ: Ճիշտ է՝ այն չի անհանգստացնում որևէ ախտանշանով, բայց պետք է հնարավորինս վաղ դիմել դիմածնոտային վիրահատության, քանի դեռ կիստան շատ չի քայքայել ծնոտի ոսկորները: Ծնոտների բարորակ ուռուցքները (օստեոմա, օստեոբլաստոմա, օդոնտոմա և այլն) նույնպես զարգանում են դանդաղ, անցավ ու աննկատ, հայտնաբերվում են պատահաբար՝ ստոմատոլոգիական բուժման ժամանակ ռենտգեն հետազոտության արդյունքում կամ չափերով մեծանալու դեպքում, երբ շոշափվում է գնդիկանման գոյացություն»:

Դիմածնոտային վիրաբույժները զբաղվումեն նաև թքագեղձերի հիվանդություններով, որոնք լինում են բորբոքային, թքաքարային, ուռուցքային: «Այո, իմացեք, որ լինում է նաև թքաքար, այն կարող է առաջանալ ստործնոտային թքագեղձերում, պակաս հաճախությամբ՝ հարականջային թքագեղձերում, հազվադեպ՝ ստորլեզվային: Թքագեղձերում կարող են առաջանալ թե՛ չարորակ, թե՛ բարորակ ուռուցքներ, որոնք ունեն բոլոր ուռոցքներին հատուկ բարդություններն ու բուժման առանձնահատկությունները: Թքագեղձերի չարորակ ուռուցքները բավական ագրեսիվ բնույթ ունեն ու դժվար են ենթարկվում բուժման, բարորակ ուռուցքները ևս դժվար են վիրահատության տեսանկյունից, քանի որ երբեմն ունենում են խորը տեղակայություն,  որտեղով անցնում են դիմային նյարդերը և խոշոր անոթները: Դրանք պահանջում են բացարձակ միկրոսկոպիկ ճշգրտությամբ իրականացվող վիրահատական միջամտություններ»:

Դիմածնոտային վիրաբույժների աշխատանքային առօրյայի անբաժան մասն են կազմում նաև վերականգնողական վիրահատությունները, դիմածնոտային վնասվածքները. «Դիմածնոտային վնասվածքների դեպքում պետք է հնարավորինս վաղ դիմել այնպիսի մասնագիտացված կենտրոն, որտեղ անմիջապես կձեռնարկվեն անհրաժեշտ միջամտությունները: Անհապաղ ցուցաբերված օգնության շնորհիվ արագացնում են ապաքինման ընթացքը և կանխարգելում բարդությունները», -ասում է   «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավարը՝ շեշտելով, որ իրենք իրականացնում ենք շուրջօրյա անհապաղ մասնագիտացված վիրաբուժական ծառայություն և օգնություն են ցուցաբերում դիմածնոտային բոլոր պաթոլոգիաներով դիմած քաղաքացիներին:

Բաժանմունքում իրականացվում է նաև կծվածքի շտկում, եթե ծնոտների անհամաչափությունն այն աստիճանի է, որ օրթոդոնտիկ եղանակը անարդյունավետ է և կատարվում է կծվածքի շտկում  օրթոգնատիկ եղանակով:

Արեգ Հենրիկի Սեփյանը կատարում է նաև իմպլանտացիա. «Իմպլանտացիայից առաջ ես կատարում եմ վիրահատական միջամտության պլանավորում, ընդհանուր հետազոտություններ եմ անցկացում պացիենտի առողջական վիճակի մասին ճշգրիտ տեղեկատվություն ունենալու համար, կատարում եմ 3D համակարգչային տոմոգրաֆիա, որը մանրամասն ու լիարժեք պատկեր է տալիս բերանի ամբողջ խոռոչի, ծնոտների վիճակի, ոսկրի ծավալի, որակի, անատոմիական առանձնահատկությունների  մասին, ընդհանուր հետազոտությունների և 3D համակարգչային տոմոգրաֆիայի տվյալները հատուկ ծրագրով համադրելով՝ պատրաստում եմ վիրաբուժական շաբլոն ուղորդիչ, որով արդեն որոշվում է իմպլանտների քանակը,  տեղակայությունը և այլն: Ատամնային իմպլանտացիան երբեմն իրենից ներկայացնում է բավական բարդ վիրահատական միջամտություն, եթե անհրաժեշտ է կատարել ոսկրային աուգմենտացիա՝ ոսկրային ծավալի լրացում՝ կողոսկրից կամ կրծոսկրից վերցված նյութով: Այս միջամտությունն  իրականացնելու համար պահանջվում են վիրահատարանային պայմաններ, ընդհանուր անզգայացում և դիմածնոտային վիրաբույժի բարձր պրոֆեսիոնալիզմ ու մեծ պատրաստվածություն»:

Ինչպես տեսնում ենք դիմածնոտային շրջանի խնդիրները բավական շատ են և հիմնականում բավական վտանգավոր. բորբոքումներ, բարորակ ու չարորակ գոյացություններ: Դրանց ժամանակին ու ճիշտ ախտորոշումը անչափ կարևոր է արդյունավետ ու թիրախային բուժում պլանավորելու համար:

Այս իշխանությունը միայն աղետներ է բերել․ Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հանդիպեցին կուսակցության Գորիս և Սիսիան համայնքների համակիրների հետ ԱԱ-2026. ևս երկու հավաքական պայքարը կշարունակի միջմայրցամաքային փլեյ-օֆֆի եզրափակչում Մարտի 27-ը Թատրոնի համաշխարհային օրն է Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերըUcom-ի Unity փաթեթները՝ Հայաստանում լավագույն ֆիքսված կապով Թատրոնը կենդանի արվեստ է, որն արձագանքում է ժամանակի շնչին, հասարակության մտահոգություններին և մարդու որոնումներին․ Ժաննա Անդրեասյան Նարեկ Կարապետյանը Սիսիանում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական և քաղաքական մոտեցումները Նարեկ Կարապետյանը Գորիսում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տեսլականը Մուրալով ստացված «խաղաղությունը» կայուն հիմքեր և հեռանկար չունի․ Մենուա ՍողոմոնյանՀուսանք՝ Բարձր Դատարանը հարցին կտա արդարացի և իրավական լուծում. Ցոլակ Ակոպյան Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն. Վահե Հովհաննիսյան Պատմական արդյունք․ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվել է Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում Հեզբnլլահը հայտարարել է մեկ օրվա ընթացքում Իսրայելի դեմ իրականացված գրեթե 100 hարձակման մասին Հայ- ռուսական հարաբերությունների բարձր մակարդակից է կախված մեր պետականության ամրությունը. Մհեր ԱվետիսյանՋրային հաշվեկշիռը մեր երկրի, կյանքի հաշվեկշիռն է. Հրայր ԿամենդատյանՓաշինյանի պես գործակալն իրավունք չունի որևէ մեկի պիտակավորել. նա Արցախը պատանդ է թողել. Չալաբյան Փոքր բիզնեսի ազատագրում․ տնտեսական աճի հիմքը, որը կարող է փոխել խաղի կանոնները Հակամարտություն հավատքի շուրջ․ ինչ ուղերձ է տալիս իշխանությունը Եկեղեցուն Երկար ժամանակով ջուր չի լինելու Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Եղեգնաձորում տուն է այրվել Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 27-ի համար Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Վաղը հոսանք չի լինի մի շարք հասցեներում․ ցանկՀայաստան-ԵՄ՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-5-ը Երևանում. ԵԽ նախագահՀամաշխարհային բանկը ֆինանսական աջակցություն կտրամադրի պատերազմից տուժած երկրներինԻրանը մոբիլիզացրել է ավելի քան մեկ միլիոն անձի՝ ԱՄՆ–ի ցամաքային գործողության դեպքում«Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը. Իսագուլյաներկրաշարժ է գրանցվելՄարդկանց մեկ կատեգորիա պաշտպանված է քաղցկեղի երեք տեսակից․ ովքե՞ր են նրանքՀայտնաբերվել է թմրամիջոցների արտադրամաս. 10 անձ ձերբակալվել էՓրկարար ծառայությունը հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց«Երգենք ու պարենք մայրենիով» մրցույթի հաղթողները պարգևատրվել ենՀայկ Մարտիրոսյանը՝ Տաշքենդի շախմատային միջազգային մրցաշարի հաղթողTOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBankՎարդենիսում պահեստազորայիններ են վնասվածքներ ստացել. ՊՆԱՄՆ-ն Պակիստանի միջոցով Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած առաջարկ. ՈւիթքոֆԱրարատում նոր մանկապարտեզ կկառուցվի, Մարտունիում՝ սպորտային համալիրԱրման Ծառուկյանը՝ Գեյջիի պահեստային տարբերա՞կ. մենեջերի աղմկոտ հայտարարությունը Սպիտակ տան մրցաշարից առաջԴեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԳորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարից բացի uպանվել է նաև հետախուզության ղեկավարըՄարտի 26-ին և 27-ին imID համակարգը կլինի հասանելի․ ՊԵԿՀարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Հայտնաբերվել է թմրանյութերի արտադրամաս, զենք-զինամթերք, կան ձերբակալվածներՕրենք -ի հակառակ կողմը. Ատոմ Մխիթարյան«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ–ին Գյուղի բնակիչ է պшյթել ականի վրա Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ. Ռյուտե
Ամենադիտված