Իլհամ Ալիեւը խոսել է արցախահայության մասին
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ իբր ԼՂ հայերից շատերը դիմել են Շուշիում գտնվող ադրբեջանական զինվորական հետակետում ծառայություն իրականացնող զինվորականներին, խնդրելով ընդունել աշխատանքի իրենց մոտ։ Նա դա համարել է «դրական փաստ, քանի որ նրանք գործազուրկ են եւ գտնվում են աղքատության մեջ, սակայն նման բան անել հնարավոր չէ, քանի դեռ հարցի իրավական կողմը կարգավորված չէ»։
Նա նաեւ ասել է, որ պատերազմի ավարտից հետո «Ադրբեջանը ժամանակ չի կորցրել» եւ անմիջապես ձեռնամուխ է եղել իր հսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը։ Ալիեւը շեշտել է, որ «նման գործունեություն իրականացնելու համար միայն գումար ունենալը բավարար չէ եւ անհրաժեշտ է նաեւ ունենալ մարդային ռեսուրսներ, որակյալ կադրային բազա եւ տեխնիկական աշխատողներ։
Ալիեւը նաեւ ասել է, որ, իր խոսքերով ասած՝ «Ղարաբաղի վերականգնումը նախ եւ առաջ արվում է իր երկրի քաղաքացիների համար, որպեսզի հնարավոր լինի փախստականների վերադարձն ապահովել»։
Ավելին՝ այստեղ