Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Փաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար


Ալիևն ու Փաշինյանն իրար ընդառաջ քա՞յլ են անում. Regnum

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, անդրադառնում է Հարավային Կովկասում, Արցախյան երկրորդ պատերազմից հետո, ստեղծված իրավիճակին ու դիվանագիտական դաշտում նոր զարգացումներին:

Ստորև ներկայացնում ենք հեղինակի հոդվածը․

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ: Նրանք հայտնել են, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի միջև: Համանախագահները սկզբում առանձին հանդիպել են արտգործնախարարների հետ, ապա նրանց հետ համատեղ հանդիպում անցկացրել: Բանակցություններին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումներ են տեղի ունեցել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդեի հետ, որոնք տեղեկացվել են վերջին մեկ տարվա ընթացքում գործադրված ջանքերի, ինչպես նաև տարածաշրջանում վերջին զարգացումների մասին: 

Մեկնաբանելով բանակցությունները՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարություններն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման վերաբերյալ՝ հաշվի առնելով նոր իրողությունները:

«Համանախագահները ողջունում են արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը 2020 թվականի նոյեմբերից ի վեր՝ ի նշան երկու երկրների վճռականության՝ խաղաղության գործընթացը վերսկսելու ուղիղ երկխոսության միջոցով՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման ապահովմանը»,- ուշադրություն են հրավիրել միջնորդները: Նշվում է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկել է «հատուկ նպատակային միջոցառումներ՝ իրավիճակի նվազեցման և հետագա հնարավոր քայլերի համար»: Բայց մասնավորապես ի՞նչ միջոցառումներ:

Բաց է մնում հարցը, թե ինչպես և ինչ պայմաններում է Մինսկի խումբը վերսկսել միջնորդական առաքելությունը՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Պարզ է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումն ու բանակցությունները տեղի չէին ունենա, եթե կողմերը համաձայնության չգային ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը նախկին ձևաչափով վերսկսելու անհրաժեշտության շուրջ: Սա հստակորեն ցույց է տալիս, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսում է գործնական ուրվագծեր ընդունել: Ակնհայտ է, որ միջազգային միջնորդները հակամարտության կողմերին կոչ են անում հանել Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքի բոլոր սահմանափակումները, ինչպես նաև կատարել նոյեմբերի 9-ի հրադադարի հռչակագրի համաձայն ստանձնած պարտավորությունները: Անհասկանալի է՝ հակամարտության կարգավորման նախկին պայմանները դեռ ուժի մեջ են, թե՞ ինչ-որ նոր բան է առաջարկվել, և նշմարվել է բանակցությունների կոնկրետ ներուժ:

Խոսքը, հավանաբար, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին է: ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումը կարող է կապված լինել կուլիսային որոշակի գործընթացների հետ, որոնք կապված են արտաքին խաղացողների, առաջին հերթին`Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերի հետ: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներից հետո Ռուսաստանը հայտնվել է առաջին պլանում: Հրադադարի ռեժիմում որոշիչ դեր է խաղացել Մոսկվան: Եվ հենց 2021 թվականի հունվարին Ռուսաստանի մայրաքաղաքում է նախանշվել կոնֆլիկտային տարածաշրջանի տնտեսության և ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից՝ համարելով, որ այն պետք է շարունակի իր աշխատանքը՝ լուծելու հակամարտությունը, փախստականների խնդիրները, իրականացնելու խաղաղարար առաքելությունը և ապաշրջափակելու տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Այս իմաստով Մոսկվան վարել է հավասարակշռման քաղաքականություն, և նրա դիրքորոշումը համերաշխ է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիրքորոշման հետ, ըստ որի՝ «ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, և այդ կարգավորումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումից հետո»:

Երևանը համերաշխ է այս մոտեցման հետ: Բաքուն դեմ է արտահայտվել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «ղարաբաղյան հակամարտությունն այլևս գոյություն չունի», ինչը նշանակում է, որ Մինսկի խմբի գործունեության կարիքը չկա: Բայց այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, վկայում է Բաքվի դիրքորոշման փոփոխությունների, Հայաստանին ևս ձեռնտու ինչ-որ փոխզիջումային լուծման ի հայտ գալու մասին: Հակառակ դեպքում բանակցությունները, ինչպես նաև Մինսկի խմբի գործունեության վերսկսումը տեղի չէին ունենա: Ավելին, այս գործընթացը ձեռք է բերում որոշակի ներքին արժեք՝ վկայելով Բաքվի՝ Վաշինգտոնի և Փարիզի նկատմամբ առճակատման սցենարով չգործելու պատրաստակամության մասին:

Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբում պառակտում չեղավ, և համանախագահող երկրները շարունակում են իրենց ձևաչափով քննարկել «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումն իրենց գործողությունների համակարգման շրջանակներում»: Հետևաբար, կա այնպիսի զգացում, որ հակամարտության կարգավորման Մինսկի խմբի նոր պայմանները կրում են փաթեթային բնույթ. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կարգավիճակը և, հնարավոր է, Ստեփանակերտի միջանկյալ կարգավիճակը, գումարած համաձայնություն Բաքվի և Երևանի միջև՝ դադարեցնել պատերազմական իրավիճակը, կապի միջանցքների ստեղծումը, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ հայկական տարածքով: Պատահական չէ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսակապով ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճերի ժամանակ, հայտարարել է Երևանի պատրաստակամության մասին «կառուցողական երկխոսության համար, որը հնարավոր կդարձնի երկարաժամկետ և կայուն խաղաղություն տարածաշրջանում»: Նա նաև սահմանել է «տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման կարևորությունը, ինչը ասված է եռակողմ հայտարարության 9-րդ պարբերությունում (ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին) և  2021 թվականի հունվարի 11-ի hայտարարության մեջ»: Դրա համար անհրաժեշտ է սկսել այսպես կոչված բովանդակային բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ`ելնելով խնդրի համապարփակ խաղաղ կարգավորումից:

Ավելին՝ այստեղ

Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև «Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակից
Ամենադիտված