Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները 4th Sharjah Masters միջազգային մրցաշարում
ՍպորտՀայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները 4th Sharjah Masters միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ շախմատիստներից լավագույն արդյունք գրանցեցին Տիգրան Հարությունյանն ու Հայկ Մարտիրոսյանը, ովքեր 9 հնարավորից հավաքեցին 4,5 միավոր և գրավեցին համապատասխանաբար 26-րդ և 38-րդ տեղերը: Արամ Հակոբյանը 40-րդն է 4 միավորով: Մրցաշարի հաղթողը Իրանի ներկայացուցիչն է:
4th Sharjah Masters-ին մասնակցում էին 58 շախմատիստ: Այն անցկացվում էր շվեյցարական մրցակարգով և բաղկացած էր 9 տուրից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր 60 հազար ԱՄՆ դոլար: