Հունիսի 21-ի աստղագուշակ․ ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններին Ինչպես է Եվրոպան պայքարում ծայրահեղ շոգի դեմ. Ֆրանսիան արգելում է ալկոհոլը, Գերմանիան եղանակային տագնապ է հայտարարում Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան


Գեղեցկության ու երիտասարդության պահապանը.պլաստիկ վիրաբույժ Արարատ Հեքիմյան

Հասարակություն

Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի,  մարմնի էսթետիկ և վերականգնողական  վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի» բժշկական կենտրոններում: Պրոֆեսիոնալ, որը կներկայացնի գեղեցիկ ու առողջ լինելու բազմաթիվ արդիական ու փորձված մեթոդներ: Հետևեք վիրաբույժի խոսքին:

Պարո՛ն Հեքիմյան, Հայաստանում պլաստիկ վիրահատությունը իր ամբողջ ծավալով բավական զարգացել է, բայց առաջին տեղում եղել և մնում է քթի պլաստիկան (ռինոպլաստիկա) ու ցավոք, անգամ ներկա զարգացման մակարդակում սխալ ու վատ իրականացված քթի պլաստիկաներ են հանդիպում, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողին, ինչպե՞ս խուսափեն նման խնդիրներից:

- Իհարկե, խորհուրդ կտամ ի սկզբանե կատարել պլաստիկ վիրաբույժի ճիշտ ընտրություն: Հետաքրքրվել բժշկի անցած ճանապարհով: Ինձ հաճախ են դիմում երկրորդային ռինոպլաստիկայի համար, երբ առաջին վիրահատության արդյունքում ոչ միայն շտկված չի լինում քթի արտաքին ձևը, այլև խախտված է լինում շնչառական ֆունկցիան. մարդը չի կարողանում լիարժեք շնչել: Օգնում ենք վերականգնել քթի ձևը և ֆունկցիոնալությունը և ունենալ գոհացուցիչ արդյունք:

-Ո՞ր տարիքից է ցուցվում ռինոպլաստիկան և ի՞նչն եք հատկապես Դուք կարևորում այս վիրահատության ժամանակ:

-Քթի պլաստիկան թույլատրվում է 16-65 տարեկանում: Բայց առավել հաճախ դիմում են 20-30 տարեկանները: Ես կարևորում եմ անհատական մոտեցումը յուրաքանչյուր դեմքին, որպեսզի պահպանվի դեմքի համաչափությունն ու ներդաշնակությունը և արդյունքն էլ լինի առավելագույնս բնական։ Մյուս հանգամանքը, որ կարևորում եմ քթի ֆունկցիոնալության պահպանումն է, որպեսզի մարդը կարողանա լիարժեք շնչել: Այդ պատճառով էլ նախընտրում եմ կատարել բաց ռինոպլաստիկա, քանի որ այն հնարավորություն է տալիս աշխատել՝ տեսնելով քթի ամբողջական կառուցվածքը: Երբեմն համակցում եմ ռինոպլաստիկան և սեպտոպլաստիկան՝ միջնապատի ծռվածության շտկումը: Ինչպես գիտեք, միջնապատի ծռվածությունը կարող է առողջական տարբեր խնդիրներ առաջ բերել. գլխուղեղի վատ սնուցում, թթվածնային քաղցր՝ իր բոլոր բացասական հետևանքներով՝ գլխացավեր, գլխապտույտներ, վատ ինքնազգացողություն, հոգնածություն, անքնություն: Վատ շնչառության պատճառ կարող են լինել նաև մեծացած խեցիները, որոնք ես չեմ հեռացնում՝ դատարկ  քթի  համախտանիշ չառաջացնելու համար:Ես նախընտրում են խեցիների այրման եղանակը, որի դեպքում  խեցին ֆիզիկապես մնում է քթի մեջ և դատարկ քթի համախտանիշ չի առաջանում։

-Ականջների պլաստիկա նու՞յնպես անում եք:

-Իհարկե ականջախեցու պլաստիկան կամ օտոպլաստիկան բազմաթիվ խնդիրներ լուծող վիրահատություն է, շատերն  այն կապում են միայն ականջների լոշտակության հետ, սակայն  կան  ականջների տեսքի (չափից դուրս մեծ ականջախեցիներ, բլթակներ, բնածին և ձեռքբերովի խնդիրներ) հետ կապված մի շարք վիրահատություններ: Բոլոր կտրվածքներն արվում են ականջի հետևում, արդյունքում վիրահատությունից հետո երևացող սպիներ չեն մնում։ Վիրահատության ավարտից հետո  ականջներին դնում ենք  ճնշող վիրակապ` ըստ անհրաժեշտության,  դրանք ֆիքսված պահելու համար։ Կարերը հեռացվում են 10-րդ օրը: Կատարում ենք նաև ականջի բլթակի վիրահատություն.  վերականգնում ենք  ձգված կամ պատռված ականջաբլթակը։ Այդ դեպքերում մենք  կար ենք  դնում բացվածքի վրա՝ եզրերը  կարում ենք համակցված`  պացիենտին  հնարավորություն տալով  հետագայում ականջօղ կրել։

 

-Քթի և ականջների դեպքում Դուք «պայքարում» եք ի ծնե մարդուն տրված արտաքին դեֆեկտների դեմ, որոնց հետ մարդը չի ուզում համակերպվել, բայց Դուք օգնում եք վերացնել նաև տարիքային փոփոխությունները, որոնք անխուսափելի են ժամանակի հետ: Ի՞նչ փոփոխություններ են դրանք և ինչպե՞ս եք «պայքարում» դրանց դեմ:

-Մինչև Ձեր հարցին անցնելը ասեմ, որ կատարում ենք նաև շուրթերի մեծացում, ինչը տարիքային փոփոխությունների հետ կապ չունի: Աղջիկները ավելի նորաձև լինելու համար ձգտում են մեծացնել շուրթերը և դիմում են մեզ: Ես շրթունքների մեծացումը կատարում եմ վիրահատական մեթոդով: Քթի ստորին հատվածում արված կտրվածքի շնորհիվ վերին   շրթունքը մեծանում է: Ի դեպ այսպիսով ապահովվում է մշտական արդյունք:

Ինչ վերաբերում է դեմքի հենց տարիքային փոփոխությունների շտկմանը, ապա այստեղ առավել հաճախ կատարվող վիրահատություններից է բլեֆարոպլաստիկան՝ կոպերի պլաստիկ վիրահատությունը, երբ հեռացվում են վերին և ստորին կոպերի ավելորդ մաշկը,  մկանային հյուսվածքները,  ճարպի ավելցուկները, շտկվում է վերին կոպի կախվածությունը, վերացվում են աչքերի տակ գոյացած պարկերը: Մի խոսքով, մարդը միանգամայն նոր, թարմ ու երիտասարդ արտաքին է ստանում: Կատարում ենք նաև դեմքի ձգում կամ ֆեյսլիֆտինգ՝  դեմքի, պարանոցի,  ճակատ-քունքային շրջանի ձգում: Սա բացառապես էսթետիկ վիրահատություն է, որի նպատակն արտաքինի երիտասարդացումն է, դեմքի եզրագծերի վերականգնումը, կնճիռների և ծալքերի, մաշկի կախված հատվածների վերացումը: Կատարում եմ նաև ֆիլլերներով ու բոտոքս թերապիայով երիտասարդացում: Այստեղ հատկապես ուզում եմ հորդորել մեր գեղեցկուհիներին, որ ուշադիր լինեն, այս պրոցեդուրաների կատարումը վստահեն պրոֆեսիոնալ բժիշկների՝ խնդիրներից խուսափելու համար: Հիշեք ու մի շփոթեք. ֆիլերը հիալուրոնաթթու է, ուղղված է  դեմքի ակոսների և ճաքերի լցմանը, իսկ բոտոքսը նեյրոտոքսին է,  ներարկման արդյունքում միմիկային մկանները այսպես ասած  անջատվում  են, մաշկը կրկին դառնում է  առաձգական, իսկ կնճիռներն աստիճանաբար հարթվում են:

Չմոռանամ ասել, որ կատարում եմ նաև լիպոսակցիա պարանոցի հատվածում, որի արդյունքում վերանում է կրկնակզակը, ձգվում պարանոցը: Լիպոսակցիան կատարվում է նաև  որովայնի, ազդրերի,  հետույքի, մեջքի շրջանում: Այն  հեռացնում է ավելորդ ճարպը և տալիս է գեղեցիկ ուրվագծեր: Ի դեպ մենք օգնում ենք կնոջը վերականգնել գեղեցիկ կազմվածքը նաև աբդոմինոպլաստիկայի միջոցով, երբ հեռացնում ենք փորի մեջքի, կողքերի ավելորդ մաշկային գոյացությունները:

  • Ի՞նչ կասե՞ք կրծքի պլաստիկ վիրահատությունների մասին, որքանով՞ են դրանք տարածված:

-Կրծքի պլաստիկան առավել տարածված է մեր օտարերկրյա հյուրերի շրջանում: Առավել տարածված է կրծքագեղձի մեծացումը, որը ես կատարում եմ և՛ սիլիկոնե իմպլանտների, և՛ պացիենտի ճարպի միջոցով: Սակայն,  ըստ ինձ, մեծացումը սեփական ճարպի միջոցով տալիս է շատ ավելի բնական տեսք։ Թեև գուցե կարիք լինի  ևս մեկ անգամ  ճարպ ներարկել, քանի որ ճարպից մնում է մոտ 60% -ը, մնացածը ներծծվում է։ Այս մեթոդը ունի մի քանի առավելություն. նախ՝ ավելի անվտանգ է, քանի որ օրգանիզմը ստիպված չի լինում պայքարել օտար մարմնի դեմ, ուստի բարդություններ էլ չեն առաջանում, երկրորդ՝ համադրելով լիպոսակցիան և  կրծքերի լիպոֆիլինգը՝ միաժամանակ կատարում եմ մարմնի ուրվագծային պլաստիկա:

Մյուս պլաստիկ միջամտությունը կրծքի փոքրացումն է: Երբեմն մեծ կուրծքը  առաջացնում է ողնաշարի խնդիր, դժվարացնում է շարժվելը և սպորտով զբաղվելը: Դիմելով մեզ կանայք ազատվում են այդ ավելորդ ծանրությունից ու իրենց կենցաղը դարձնում ավելի թեթև ու դյուրին:

Կատարում ենք նաև կրծքի վերականգնողական պլաստիկ վիրահատություն: Երբ քաղցկեղից հետո հեռացված կուրծքն ենք վերականգնում սեփական հյուսվածքներից ու անվտանգ իմպլատներով: Կրծքի իմպլանտը կարող է ծառայել 10 տարի և բարդություն չառաջացնել։ Ժամկետը լրանալուց հետո ցանկալի է կրկին հանել ու նորը տեղադրել։ Սակայն  կախված օրգանիզմի առանձնահատկությունից  երբեմն կարող է իմպլանտի շուրջ պատիճ ու  կոնտրակտուրա   առաջանալ։ Արդյունքում անհրաժեշտություն է լինում հեռացնել իմպլանտը, պատիճն ու նոր իմպլանտացիա կատարել: Կրծքերում իմպլանտների տեղադրման վիրահատությունից հետո հետվիրահատական շրջանում օգտագործում են սեղմող բրայաներ՝  արյունազեղումից խուսափելու համար։  Հետվիրահատական շրջանը տևում է 10-20 օր: 

-Դուք կատարում եք մեկ այլ բավական հետաքրքիր վիրահատություն դաստակի «թունելային» համախտանիշի ժամանակ: Ինչպե՞ս է արտահայտվում այս հիվանդությունը և ի՞նչ լուծում եք առաջարկում Դուք:

-- Դաստակի «թունելային» համախտանիշն արտահայտվում է առաջին երեք  մատների  ծակծկոցով, թմրածությամբ, գիշերային ցավերով: Անգամ դժվարանում են բաժակ բռնել: Առաջացմանը կարող են նպաստել  տարիքային հորմոնալ փոփոխությունները, նաև  համակարգչային մկնիկով երկարատև աշխատելը: Դաստակի թունելը` դաստակի հիմքում գտնվող նեղ անցուղի է: Նրա հատակը և կողմնային պատերը կազմվում են դաստակի ոսկրերից, իսկ վերևից`շարակցական հյուսվածքի խրձով, որի անվանումն է դաստակի լայնակի կապան: Թունելի միջով անցնում են մատների ծալիչ  ջլերը և միջային նյարդը: Այդ նյարդն է  ապահովում  առաջինից երրորդ մատների և չորրորդ  մատի կեսի  զգայունությունը:  Դաստակի «թունելային» համախտանիշը զարգանում է, երբ թունելի այտուցված հյուսվածքը առաջացնում է իր միջով անցնող նյարդի սեղմում: Հիվանդության միջին և ծանր աստիճանի ժամանակ կատարում ենք վիրահատական բուժում էնդոսկոպիկ միջամտությամբ. ոչ մեծ կտրվածքի միջոցով հեռացնում  են ճաճանչ-դաստակային հոդերի մակերեսին եղած գոյացությունները:

-Պարոն Հեքիմյան, Ձեր կողմից իրականացվող վիրահատությունների բնույթն ու  ծավալը բավական մեծ է, քիչ չէ նաև աշխատանքային փորձը՝ 8 տարի: Հիմա ի՞նչ զգացողություններ եք ունենում վիրահատարան մտնելիս:  

--Ամեն անգամ վիրահատարան մտնելիս ես զգում եմ մեծ պատասխանատվություն:  Բժիշկը պետք է ամեն հնարավոր ու անհնարին բան անի, որ պացիենտն իրեն հոգեբանորեն լավ զգա և գոհ լինի վերջնական արդյունքից:  Ես հպարտանում և ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ  վիրահատությունից հետո ստացվել է այն  հրաշալի արդյունքը, որին սպասում էինք ես և պացիենտը: 

 

Հունիսի 21-ի աստղագուշակ․ ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններինԻնչպես է Եվրոպան պայքարում ծայրահեղ շոգի դեմ. Ֆրանսիան արգելում է ալկոհոլը, Գերմանիան եղանակային տագնապ է հայտարարումՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելուԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրըՀունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյսօր գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանՏավուշում կանխվել է հրդեհի տարածումըՇարա Բուլետը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման ԾառուկյանԶբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ ԹուրքիաՀունիսի 20-ին օդի առավելագույն ջերմաստիճանները․ ՇՄՆԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրավորԱյս կանաչիներն անփոխարինելի են շոգ եղանակին. շոգ եղանակին հագեցնող մթերքներըԱվտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ըԲեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զnhվել. ՄյունխենԻրանը սպառնացել է Միացյալ Նահանգներին պատասխան միջոցներով, եթե վերջինս հրաժարվի կատարել իր պարտավորությունները«Ռուզան. Արցախի դուստրը»․ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի նոր բեմադրությունըՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր»Ուռեկիում ծովային հոսանքը տարել է չորս մարդու. նրանցից մեկը մաhաgել էՍպայական կազմի զինծառայողները հիփոթեքային վարկի մի մասը կկարողանան ուղղել բնակարանի վերանորոգմանը. նոր նախագիծԿրասնոդարի առևտրի կենտրոնում հաճախորդների վրա հարձակված տղամարդը հայտնել է իր արարքի պատճառըԲայրամյանը հեռացավ «Ռոստովից» և կխաղա «Ուրալում»Երեւանում տեղի ունեցած զինված միջադեպի հետեւանքով 4 անձ տեղափոխվել է հիվանդանոց. ՆԳՆ-ն հայտնում է ձերբակալվածի մասինԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լիբանանում շարունակվում են մարտերըՍիսվանում հնչել են կրակnցներ, վիրավորներ կան, հայտնաբերվել են տարբեր զենքերի պարկուճներ, մեքենաԲժիշկը խոսել է փքվածության հիմնական պատճառների մասինԱhաբեկչական հարձակում Պակիստանում, զnhվել է 7 մարդԽնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր ԿամենդատյանՊայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանԿան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»
Ամենադիտված