Թրամփ. Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի Նուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմ Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոմոտինի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի Հարապետության դրոշի գույներով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Էլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին


Ինչ է ուզելու Փաշինյանն Էրդողանից

Իշխանական թիմում քննարկում են, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն Էրդողանին հանդիպելու առաջարկն իրենցից գաղտնի պահել։ Այդ ի՞նչ է ցանկացել փոխանցել Թուրքիայի նախագահին, որ հարկ չի համարել իրենց հետ նախապես քննարկել, գոնե նեղ կազմին տեղեկացնել։ Փաշինյանն անհարմար դրության մեջ է դրել թիմին, նրանք տեղեկացված չեն հանդիպման օրակարգի մասին, բայց ստիպված են արդարացնել այն, քանի որ այն բանից հետո, երբ Էրդողանը գաղտնազերծեց, որ ՀՀ վարչապետը Վրաստանի իր պաշտոնակցի միջոցով իր հետ հանդիպելու առաջարկ է ուղարկել, Փաշինյանի խոսնակն արձագանքելով` ըստ էության, չհերքեց։ 

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի թաքցնում՝ տեղյակ չի եղել, որ նման առաջարկ է արվել: Իսկ թե ինչու է իրենցից գաղտնի պահվել, չի կարող ասել, ասում է՝ իմ իրավասության շրջանակներում չէ այդ հարցը, առավել եւս, որ լուրը, իր խոսքով, պաշտոնապես չի հաստատվել։ «Չհերքելը դեռ հաստատել չի նշանակում, քանի չի ասվել՝ «այո, եղել է նման առաջարկ», նման չհիմնավորված բաների մասին խոսելն ինչքանո՞վ է նպատակահարմար,- ասում է նա։ -Ես նույնիսկ չեմ էլ կարող ասել՝ այս պահին կարիք կա՞ հանդիպելու, թե՞  չկա, դա գործադիրի եւ նրա ղեկավարի որոշելիքն է»։

Նրա կարծիքով՝ հայ-թուրքական դիվանագիտական, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտություն կա․ «Այո, հարեւանների հետ պետք է կարողանալ հաշտ ապրել, բայց իրենց հետ պետք է զգույշ լինել, որովհետեւ մենք այս պահին գտնվում ենք թշնամական հարաբերությունների մեջ։ Ես էլ եմ տարբեր առիթներով նման հայտարարություններ արել, բայց գնահատելը մի բան է, քայլ անելը՝ այլ»։

Աղազարյանը չթաքցրեց, որ վստահ չէ՝ հարեւանների հետ բարիդրացիություն անելը կստացվի՞, թե՞ ոչ․ «Ես 100 տոկոսանոց վստահություն չունեմ, որ կստացվի, բայց ինձ նաեւ հետաքրքիր է Ձեր առաջարկը, բա ի՞նչ անենք` պատերազմե՞նք։ Եթե չենք ուզում հաշտ ապրել, պիտի գնանք վերացնենք Թուրքիային ու Ադրբեջանին։ Է, եկեք գնանք վերացնենք, կարո՞ղ ենք»: Բնական է` երկուսն էլ անհնարին է․ «Ուրեմն կա երրորդ տարբերակ` եկեք արտագաղթենք ԱՄՆ, ես չեմ կարող գնալ, կմնամ ու կպայքարեմ, որ ապրենք այստեղ»: Թուրքերի հե՞տ։

«Ոչ, թուրքերի հարեւանությամբ»: Տարիներ շարունակ իրենց հարեւանությամբ ապրել ենք, հիմա հանդիպելու նպատակը ո՞րն է։ «Հա, ապրել ենք, Թուրքիայի հետ առանց դիվանագիտական հարաբերությունների, Ադրբեջանի հետ էլ՝ պատերազմական վիճակում»: Մտածում եք, որ առանց մեր կողմից նոր զիջումների պատրա՞ստ են մեզ հետ բարեկամանալ։ «Մենք պետք է որոշ բաներ ստիպենք, որ այս օրակարգն էլ իրենց համար դառնա ընդունելի»։

Բայց կարծես թե Էրդողանն է մեր առջեւ պայմաններ դնում, չէ՞ որ հայտարարել է, թե Հայաստանի վարչապետն իրեն հանդիպման առաջարկ է արել, ինքը պատրաստ է նման հանդիպման եւ անգամ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, եթե հայկական կողմը հստակ քայլեր ձեռնարկի․ խոսքը, բնականաբար, Զանգեզուրի միջանցքի մասին է: «Տարակուսելի է, որ մի կողմից Փաշինյանը հայտարարում է, թե հայկական կողմը չի քննարկում այդ (Նախիջեւանի միջանցքի) հարցը, մյուս կողմից՝ ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնում։ Եթե ուզում է հանդիպել Թայիբ Էրդողանի հետ, ապա պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն»,- նախօրեին ասել է նա` Նյու Յորք մեկնելուց առաջ, ուր մասնակցում է ՄԱԿ-ի վեհաժողովին։ Աղազարյանն ասում է, որ միջանցքի մասին Փաշինյանը հստակ է արտահայտել իր մերժումը։ Իսկ իշխանության օրակարգն իրականանալի՞ է՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հազարավոր զոհերը եւ այն, որ մարդկանց համար դժվար է լինելու թուրքերի հետ հաշտության գնալը: «Այսօր չեն ընդունի այդ օրակարգը, թող ընդունեն 30-40 տարի անց, բայց դա է ճանապարհը»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը կռահում է, թե ինչ է ուզելու Փաշինյանն Էրդողանից: «Եթե դու առաջարկում ես հանդիպում, ուրեմն ինչ-որ բան ունես առաջարկելու, այլապես ինքդ կսպասես, որ քեզ առաջարկեն։ Կարծում եմ` դա կապված է տնտեսության հետ, ուզելու է կապիտալ ներդրումներ, ֆինանսական ներդրումներ, անունը կդնեն ապաշրջափակում, բայց իրականում թուրքական կապիտալը կհրավիրեն Հայաստան, որպեսզի տնտեսական ակտիվությամբ հիմք տան իրենց կողմնակիցներին՝ արդարացնելու այն, ինչ տեղի է ունեցել առայժմ ու շարունակվում է այսօր։ Որ տեսեք` արդարացված էր մեր զիջումը, որ հիմա լավ ենք ապրելու»։

Մեր դիտարկմանը, թե Հայաստանում կա խավ, որը դեմ չէ ադրբեջանցիների հետ համատեղ կյանքին, իսկ հին սերնդից էլ ոմանք նոստալգիկ հիշողություններ ունեն` քիրվայության, Ղազինյանը պատասխանեց․ «Մինչեւ 1988 թվականն իրավիճակը բոլորովին այլ էր, մարդիկ դա պետք է հասկանան, որ կար մեկ՝ սովետական պետություն եւ այդ պետության տարածքում ապրող ժողովուրդներ, որտեղ հակադրվելու, հակամարտելու հնարավորությունները խիստ սահմանափակված էին»։

Պատգամավորը նկատում է՝ Փաշինյանն ընտրել է թուրքական նոմինացիայի մեջ տեղավորվելու եւ թուրքական շահը սպասարկելու ճանապարհը, ինչն ինչ-որ պահի կառաջացնի Ռուսաստանի խորը հակազդեցությունը։

 

Թրամփ. Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան Իշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի Նուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմ Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոմոտինի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի Հարապետության դրոշի գույներով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան
Ամենադիտված