Աբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել ՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Սոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Օդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Աբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնի Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում


Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը՝ ՀՀ անկախության տոնի առթիվ

Քաղաքականություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առիթով։ Ուղերձում ասված է․

«Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս,

Այս տարի լրանում է մեր անկախ պետականության վերահաստատման երեսուն ամյակը։ Երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը միաբան կամքով, համախումբ և միասնական ընտրեց անկախության վերակերտման ճանապարհը՝ խանդավառությամբ և ոգեշնչումով իրագործելու իր դարավոր իղձն ու երազանքը։

Պետականաշինության, հայրենակերտումի դժվարին ուղի անցավ մեր ժողովուրդը, դիմագրավեց բազում մարտահրավերներ, հանձն առավ մեծ զոհողություններ։ Պանծալի հաղթանակների, հաջողությունների ու ձեռքբերումների հետ ունեցանք նաև բացթողումներ, սխալ ընթացքներ և՛ հայրենական անդաստանում, և՛ միջազգային հարթակներում։

Անցյալ տարի ազգովի ենթարկվեցինք նոր փորձության։ Ադրբեջանը վերստին պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ։ Աղետալի պատերազմի ծանրագույն հետևանքները և ամեն օր նորովի արնահոսող վերքերը բոլորովին նոր իրավիճակ են ստեղծել մեր ժողովրդի կյանքում։ Մեր սրտերում մեր կորուստների, մեր զոհված նահատակների, գերյալների ու անհայտ կորածների խորը ցավն է, ապագայի անորոշության անհանգստությունը, բայց նաև՝ վճռականությունը վերստին ոտքի կանգնելու, թոթափելու մեզ պատուհասած արհավիրքներն ու նեղությունները և ապահովելու պայմաններ, որ մեր ժողովուրդը Արցախում ու Հայաստանում ապրի անվտանգ ու բարօր։

Հայրենի երկրի անկախությունը մեծագույն արժեք է։ Հայոց Եկեղեցին դարերի ընթացքին մշտապես արթուն է պահել անկախության գաղափարը մեր զավակների հոգիներում, օրհնել մեր ազատության մաքառումները, կարելին ի սպաս դրել մերօրյա անկախ հայրենիքի կայացմանն ու առաջընթացին և շարունակելու է իր առաքելությունը այս սուրբ գործում։

Անկախության 30-ամյակի գլխավոր խորհուրդը առաջադեմ, բարօր, սիրո ու միաբանության մեջ ծաղկող երկիր վերակերտելն է։ Այսօր, ցավոք, հաճախ ենք տեսնում անհանդուրժողականության դրսևորում՝ համերաշխության ու երկխոսության փոխարեն։ Մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները պահանջում են միասնականություն, ջանքերի մեկտեղում և համախոհ նպատակադրումների իրականացում։ Թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք ու պահպանենք՝ հաղթահարելով ներքին ու արտաքին մարտահրավերները այս սրբազան առաքելության ճանապարհին, քանզի մեր անկախ պետությունը մեր գոյության ու լինելիության կարևորագույն խարիսխն ու գրավականն է։

Անկախության տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին և հորդորը՝ ամուր մնալու հավատքի մեջ, ընթանալու Աստծո պատգամներով, համախմբված հայրենիքի շուրջ, հայրենյաց սիրով ու եղբայրությամբ իրականացման առաջնորդելու ազգային մեր լուսավոր իղձերը։

Աղոթք ենք վերառաքում առ Երկնավոր Տերը, որ խաղաղություն շնորհի աշխարհին, մեր հայրենիքին, ստեղծագործ ու անվտանգ կյանք՝ ազգիս զավակներին, այսօր և միշտ. Ամեն»։

Այգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԱբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինՎլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ Մբապեն այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն. Մոուրինյու Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի Աշոտ Ղազարյանն ամուսնանում էՆվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում ՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters ԱՄՆ-ում ծրագրում են մինչև ընտրությունները շուրջ 1 մլն ամերիկացու վճարել 500-ական դոլար․ Axios Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ԱԹՍ-ների պահեստին և լոգիստիկ կենտրոններին Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան դեռևս չեն ծրագրում նոր երկրների հրավիրել՝ միանալու Մեքքայի համաձայնագրին․ Պակիստանի ԱԳՆ Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել ՌԴ-ն մոտ 200 հազար օտարերկրացու մուտք է սահմանափակել օրենքները խախտելու պատճառով ԱՄՆ-ն կշարունակի «տնտեսապես խեղդել» Իրանին. Ռուբիո Օկուպացված Խոջալուում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել Իրանն իր 27 ավիաընկերության դեմ ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» է որակել Մոսկվան և Անկարան անդրադարձել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա Մաթևոսյան
Ամենադիտված