Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Երևանում «Tesla» է այրվել Մբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին


Կառուցապատողը վստահեցնում է՝ նախագիծը չեն փոխել, գնորդներին չեն խաբել․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցներ անդրադարձել էին Դավիթաշեն վարչական շրջանի Միկոյան 64 հասցեում կառուցվող նորակառույց շենքերին, մասնավորապես՝ բնակիչների բողոքներին, որ «կառուցապատողը խաբել է բազմաբնակարան շենքի գնորդներին, փոխում է նախապես հաստատված նախագիծը, դա անում է իրենց առաջարկված կանաչապատ տարածքի հաշվին և այլն»: «Նևս քանսթրաքշն» ընկերությունից, սակայն, հավաստիացնում են՝ նախագիծը չեն փոխել, գնորդներին չեն խաբել, ինչպես իրենք են պնդում: Ընկերությունը հարցի վերաբերյալ ներկայացնում է իր մեկնաբանությունը: «Սա հողատարածքն է, որում կառուցվում են 6 հատ 18 հարկանի բազմաբնակարան շենքեր՝ մոտ 1000 բնակարան»,ցույց տալով նախնական նախագիծը՝ «Փաստի» հետ զրույցում ասում է ընկերության ներկայացուցիչը:

«Ըստ այս նախագծի, շենքերի բակում պետք է լինեին կանաչապատ փոքր տարածք, շատրվաններ, ամֆիթատրոն, թենիսի կորտ և մանկապարտեզ: Նախագիծը հետագայում փոփոխության է ենթարկվել, արդյունքում մնացել է մանկապարտեզը, խաղահրապարակը, կանաչ տարածքը, շատրվանը, չնայած նրա, որ դրա սպասարկումը բավականին մեծ գումարներ է արժենալու բնակիչների համար: Նույնը՝ նաև լողավազանի դեպքում, որը որոշվեց չկառուցել:

Բնակիչները մտածում են, որ, օրինակ՝ ամսական 1000 դրամ հավաքելով՝ կարող են լուծել նույն լողավազանի կամ էլ շատրվանի սպասարկման ծախսերը, բայց այդպես չէ: Ի վերջո, դրանք դառնալու են աղբավայրեր, բայց ինչո՞ւ արդյունքում ունենալ աղբավայր, եթե դրա փոխարեն կարելի է, օրինակ՝ կանաչապատ տարածքն ավելացնել: Չեն լինելու բակային ավտոկայանատեղիներ, դրա փոխարեն լինելու է կանաչապատ տարածք: Այո, նախնական նախագծում չեն եղել քոթեջները, բայց հիմա կառուցում ենք քոթեջներ, որոնք շենքերի հետ բացարձակ կապ չունեն: Ի վերջո, մենք իրենց բակ չենք վաճառել, մենք իրենց վաճառել ենք բնակարան»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ շատ հարցերում իրենք բնակիչների հետ գնացել են փոխզիջման, հիմա տպավորություն է, թե նրանք օգտվում են իրենց բարյացակամությունից: Բնակիչների խոսքով, «կառուցապատողը նաև գնորդներին խոստացել է շենքերը հանձնել այս տարվա ավարտին, սակայն այժմ պատճառաբանում է, որ մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի շինարարության պատճառով պատշարների պակաս կա, շինարարության ընթացքը դանդաղում է»:

Ընկերության ներկայացուցիչը նշում է՝ շենքերը հանձնվելու են տարեվերջին:«Բայց կարող ենք դա չանել, քանի որ, ըստ շինթույլտվության, իրավունք ունեմ դրանք հանձնել 2022 թվականի հոկտեմբերին: Այո, մենք էլ ենք ցանկանում շուտ հանձնել շենքերը, քանի որ դրանք վարկային միջոցներով են կառուցվում, մենք էլ պարտավորություններ ունենք կատարելու: Բնակիչներն ասում են՝ «մեզ խոստացել են…»:

Նորից կրկնեմ՝ մենք էլ ենք ցանկանում շուտ հանձնել այդ շենքերը, ասել ենք այդ մասին բնակիչներին, բայց կա նաև պայմանագիր, որտեղ հստակ ժամկետներ են նշված: Եթե բնակիչներն իրենց հարցերն ու պարզաբանումները սկսել են լուծել այս մակարդակում, մենք էլ մեր հերթին կարող ենք սեղանին դնել պայմանագրերը, որոնց տակ կա նրանց ստորագրությունը, այնտեղ հստակ նշված է, թե շենքերը երբ պետք է հանձնվեն շահագործման: Ընդ որում, օրենքի ուժով իրավունք ունեմ շենքերը «պլյուս վեց ամսվա» մեջ հանձնելու: Ի վերջո, բոլորս ապրում ենք այս երկրում, տեսանք, թե ինչեր եղան՝ համաճարակ, հետո պատերազմ:

Սրա մասին չենք ցանկանում խոսել, բայց այս ամենն, իհարկե, ազդել է բազմաթիվ հարցերի վրա, չնայած դրան՝ շենքերի հանձնման ժամկետների ուշացում չունենք: Պատերազմի փաստը երբեք չենք շահարկել, բայց չէ՞ որ մեր աշխատակիցներից շատերը կամավոր են մեկնել, շատերը՝ զորակոչվել: Չենք ուզում քննարկումներն ու պարզաբանումները զգացմունքային դաշտ տանել»,-ասում է մեր զրուցակիցը:

Առաջարկում է ուշադրություն դարձնել ևս մեկ հանգամանքի վրա: «Քաղաքապետարանի կողմից տրված ցանկացած թույտվության մեջ կա 50-50 հարաբերակցությունը, այսինքն՝ պետք է կատարել 50 տոկոս կառուցապատում և 50 տոկոս կանաչապատում ու բարեկարգում: Ի՞նչ ունենք մենք: 35 հազար քմ հողակտորի վրա 27 տոկոս կառուցապատում ենք իրականացրել:

Կարող էինք կրկնակի ավելի կառուցապատում իրականացնել այս հողատարածքի վրա, օրինակ՝ ևս վեց հատ շենք կառուցել: Բայց այդ տրամաբանությամբ չենք առաջնորդվել, ցանկացել ենք հաճելի միջավայր ստեղծել բնակիչների համար, չառաջնորդվել միայն մեր շահով: Շենքերի երկու կողմերում՝ հետևամասում և դիմացի հատվածում, ճանապարհներն են, դրանք շատ կարևոր են, քանի որ հսկա շենքերի հետ գործ ունենք, որոնց հակահրդեհային անվտանգությունը պետք է բարձր մակարդակի վրա լինի: Աստված չանի, հրդեհ եղավ, հրշեջ մեքենան պետք է կարողանա բոլոր կողմերից մոտենալ շենքին»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Բնակիչներն, ըստ մեր զրուցակցի, անընդհատ հղում են անում իրենց տեսած մակետին:«Բայց չէ՞ որ մակետն ու այն, ինչ ստանում ենք կառուցապատման արդյունքում, տարբերվում են իրարից: Եթե առաջնորդվեմ այդ սկզբունքով, ուրեմն պետք է շենքերի բակում տնկեմ այնքան ծառ, որքան պատկերված է մակետում: Կամ եթե առաջնորդվենք պայմանագրով, ապա այնտեղ ֆիքսված են միայն վաճառվող բնակարանի պարամետրերը: Նորից կրկնեմ՝ իրենց բնակարան ենք վաճառել, ոչ թե բակ»,-ասում է ընկերության ներկայացուցիչը:

Եզրափակում է՝ հանդիպել են բնակիչների հետ, զրուցել, լսել բոլորին, ինչ-որ հարցերում փոխզիջման գնացել, ի վերջո, իրենք գործում են իրենց ստանձնած պայմանագրային պարտավորությունների շրջանակում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ 34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Երևանում «Tesla» է այրվել Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Այն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը. Ավինյանը՝ Կիևյան կամրջի մասին Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հունիսի 22-ի գիշերը Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Վթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026. Իսպանիան, Եգիպտոսը հաղթեցին, Բելգիան, Իրանը, Ուրուգվայը և Կաբո Վերդեն չպարզեցին հաղթողին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Նևադայում կկառուցվի աշխարհի ամենազգայուն ռադիոհեռադիտակըՆա գրեթե մարդ չէ. Չավին՝ Մեսսիի մասինՀունիսի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուՄահացել է Հրանտ Մարգարյանի կինըՀունիսի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելուԴոկտոր Մյասնիկովը բացատրել է, թե որ սննդամթերքները կօգնեն ձեզ պահպանել ձեր առողջությունըԻրանի պատվիրակությունը չի մեկնել, և ԱՄՆ-ի հետ բանակցությունները դեռևս շարունակվում են. AxiosՕդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է ֆեդերացիայի կողմից կազմակերպված մեծահասակների՝ 50+ և 65+ տարիքային խմբերով առաջնությունըՀայկական արտադրական և գիտահետազոտական ներուժը՝ Փարիզի Eurosatory-2026 ցուցահանդեսումՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԻսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրըԼարված իրավիճակ. Գեղաշեն գյուղի բնակիչները դիմում են ՀՀ վարչապետին՝ պահանջելով մեկընդմիշտ փակել գյուղը թունավորող ավազի հանքի շահագործման թեմանԲալի բացառիկ բուժիչ հատկությունները, որոնց մասին քչերը գիտենՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներԲժիշկը զգուշացրել է լողափում ձմերուկ և սեխ ուտելու վտանգների մասինԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներԳրոսսին Բյուրգենշտոկում հանդիպել է Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ. FarsՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկումՈրո՞նք են տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքներըՄիջուկային ծրագիրը Իրան-ԱՄՆ բանակցությունների այս փուլի օրակարգում չէՏղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի․ ՌԴ
Ամենադիտված