ՄԱԿ-ում հաստատել են հունվարի 13-ին Ժնեւում Սիրիայի շուրջ ՌԴ-ԱՄՆ-ՄԱԿ հանդիպման անցկացումը
ՄիջազգայինՄԱԿ-ի ժնեւյան բաժանմունքում հաստատել են, որ հունվարի 13-ին Ժնեւում նախատեսվում Է անցկացնել Սիրիային նվիրված հանդիպում՝ ՄԱԿ-ի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին լրագրողներին հայտնել Է, թե ինքը տեղեկատվություն ունի, որ «եռակողմ հանդիպումը Ժնեւում տեղի կունենա հունվարի 13-ին՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի Õւ ՄԱԿ-ի մասնակցությամբ»:
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, առայժմ տեղեկություններ չկան ներկայացուցչության մակարդակի վերաբերյալ: «Թե ինչ մակարդակով տեղի կունենա հանդիպումը, հետագա հաստատման կարիք ունի: Մենք լսել ենք, որ դա կարող Է լինել նախարարական մակարդակ՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի մասնակցությամբ: Մենք դա չգիտենք: Որտեղ կանցկացվի հանդիպումը՝ Ազգերի պալատում կամ այլ տեղ, մենք նույնպես չգիտենք: Մակարդակը չի հայտարարվել եւ վայրը չի հայտարարվել»,-աս ել Է Ֆաուզին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: