Անգլիայում հազարավոր վիրահատություններ են չեղարկվել 38 հազար բժիշկների գործադուլի պատճառով
ՄիջազգայինԱնգլիայում կրտսեր բժիշկները հունվարի 12-ին մեկօրյա գործադուլ են սկսել, ինչն սպառնում Է լրջորեն խախտել առողջապահության համակարգի աշխատանքը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով բրիտանական ԶԼՄ-ներին, ակցիան սկսվել Է հունվարի 12-ին Երեւանի ժամանակով ժամը 12:00-ին. դրան մասնակցում Է շուրջ 38 հազար բուժաշխատող:
Բժիշկների գործադուլի պատճառ են դարձել Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Ջերեմի Հանթոնի առաջարկած փոփոխությունները, որոնք այս կատեգորիայի բուժաշխատողների համար նախատեսում են աշխատաժամերի ավելացում՝ աշխատավարձի նվազեցմամբ: Սպասվում Է, որ գործադուլի հետեւանքով կչեղարկվեն շուրջ 4 հազար վիրահատություններ եւ բուժընթացներ:
«Առողջապահության համակարգի աշխատողները զգուշանում են, որ կառավարությունը պլանավորում Է նվազեցնել վարձատրությունը գիշերային ժամերի եւ հանգստյան օրերի աշխատանքի դիմաց, ինչը թույլ Է տալիս բուժանձնակազմին գոյատեւել սառեցված աշխատավարձերի ֆոնին»,-ասել Է «Յունիսոն» արհմիության գլխավոր քարտուղար Դեյվ Փրենթիսը:
Միացյալ Թագավորությունում կրտսեր բժիշկը որակավորում ունեցող բուժաշխատող Է, որը հետդիպլոմային պատրաստություն Է անցնում, որպեսզի դառնա թերապեւտ: Ներկայում Անգլիայի բուժհաստատություններում աշխատում են 53 հազար երիտասարդ բժիշկներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: