Թվային հեռարձակման կցուրդ սարքերի առաջին խմբաքանակը Հայաստանում է
ՀասարակությունԹվային հեռարձակման կցուրդ սարքերի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, և այժմ ընթանում է սարքերի մաքսազերծման գործընթացը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստանի հեռուստատեսային ևռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավորտնօրեն Գրիգոր Ամալյանը:
«Թվային հեռարձակման կցուրդ սարքերիառաջին խմբաքանակը Հայաստանում է,մյուս խմբաքանակն էլ մի փոքրուշացումով տեղ կհասնի:Այժմ դժվար էհստակ ժամկետներ ասել, թե սարքերը երբկբաժանվեն անապահով ընտանիքներին,սակայն, երբ մաքսազերծված սարքերըմեր ձեռքի տակ լիÕ �են, մենքկփոխանցնենք Տարածքայինկառավարման նախարարությանը, և դրանք կառավարության կողմիցսահամանված ժամկետներում կբաժանվեն համապատասխան ընտանիքներին»,- ասաց Ամալյանը՝ հավելելով, որ սարքերի բաժանումից հետո բնակչության շրջանում հայտարարություն կարվի անջատման մասին, որից հետո անալոգային հեռարձակումը կանջատվի:
Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակմանն անցման ծրագրի համար նախատեսվող ծախսը կազմում է 16.9 մլնդոլար, որից 2.5 մլն նախատեսված է բացառապես կցուրդ սարքերը ձեռք բերելու համար: