Քուվեյթում մահապատժի են դատապարտել Իրանի օգտին լրտեսության մեջ մեղադրվողներին
ՄիջազգայինՔուվեյթի Քրեական դատարանը հունվարի 12-ին մեղադրական վճիռ Է կայացրել մի խումբ անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում Էին Իրանի օգտին լրտեսության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական թղթակցին:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ երկու մարդ, որոնցից մեկը Իսլամական Հանրապետության քաղաքացի Է, դատապարտվել են մահապատժի:
Մյուս 19 հոգու նկատմամբ խափանման միջոց Է նշանակվել 5-ից մինչեւ 15 տարի ժամկետով ազատազրկումը: Մեղադրյալներից մեկը դատապարտվել Է տուգանքի, եւս երեքն արդարացվել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: