Ինչու կառավարության նիստին ասվեց Էյվազլի, Չայզամի․ Նիկոլ Փաշինյանի պարզաբանումը
TVԱյն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ունեն շատ շերտեր ու շատ ենթատեքստեր 7 կարևորն այն է, որ դրանք ճիշտ թարգմանվեն։
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիների կողմից ոստիկանական անցակետ տեղադրելու վերաբերյալ։
«Խորհրդային միության ժամանակ, մասնավորապես այդ հատվածում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի գոյություն ունեցած վարչական սահմանն է, որը հետագայում արդեն վերածվել է պետական սահմանի, այս իրողությունն է ընդունվել որպես հիմք։ Այս նույն տրամաբանությամբ, եթե հիշում եք՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունն այդ թեմայով հաղորդագրություն է տարածել, և այդ հատվածներում երկու տեղ Գորիս-Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից։ Այս հանգամանք բերումով է նաև, որ ժամանակին ձեզ, մեզ հայտնի տեղերում հայտնվել են ցուցանակները և մեզ հայտնի հենակետերը»,-ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ 2020 թվականի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար։
Նա նաև պարզաբանեց, թե ինչու՞ է կառավարության նիստի ժամանակ ասել Էյվազլի, Չայզամի։
Մանրամասները՝ տեսանյութում